Ցուկերբերգին ցանկանում են հեռացնել Facebook-ի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնից
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պետք է հեռանա նույնանուն ամերիկյան ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից. այդ պահանջը բաժնետերերի մի մասը ներկայացրել է մայիսի 30-ին կայանալիք Facebook-ի բաժնետերերի հերթական տարեկան ժողովի նախօրեին: Այդ հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ-ի արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի կայքում:
Փաստաթղթում նշվում է, որ մի շարք հաշվարկների արդյունքում 2018 թվականի հուլիսից սկսած՝ ընկերության ղեկավարությունը կորցրել է գնահատվող արժեքի 40 տոկոսը: Հայտարարության հեղինակները գտնում են, որ այդ կորստի համար պատասխանատու է Ցուկերբերգը, որը, նրանց կարծիքով, փաստորեն միանձնյա է ղեկավարում ընկերությունը: «Հիմնադիր Մարկ Ցուկերբերգը վերահսկում է ձայների 51 տոկոսը, չնայած նրան պատկանում է ընկերության բաժնետերերի շուրջ 13 տոկոսը»,-նշվում է հայտարարության մեջ, հաղորդում է DW-ը:
Ընկերության աշխատանքն օպտիմալացնելու համար, այլ քայլերի հետ մեկտեղ անհրաժեշտ է Մարկ Ցուկերբերգի փոխարեն ընտրել Facebook-ի տնօրենների խորհրդի անկախ նախագահ: Ցուկերբերգը զբաղեցնում է այդ պաշտոնը 2012 թվականից՝ միաժամանակ լինելով ընկերության գլխավոր տնօրենը: «Գլխավոր տնօրենը, որը նաեւ ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է, կարող է չափից շատ ճնշում գործադրել տնօրենների խորհրդի եւ օրակարգի վրա՝ այդկերպ թուլացնելով տնօրենների խորհրդի վերահսկողությունը մենեջմենթի գործողությունների վրա»,-ընդգծվել է հայտարարության մեջ:
Ընկերության արժեզրկման պատճառներից առաջինն ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտությունն է:
Ավելի վաղ Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ պատրաստվում է օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությունը դիտարկել որպես Facebook-ի առաջնահերթություն: ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների նախօրեին MyPersonality հավելվածը օգտագործող միլիոնավոր օգտատերերի տվյալներն անօրինաբար փոխանցվել էին Cambridge Analytica ընկերությանը, որը զբաղվում է ինտերնետի օգտատերերի տվյալների խորին վերլուծությամբ: Facebook-ի ղեկավարները տեղեկացել էին այդ մասին 2016 թվականի վերջում, սակայն չէին իրազեկել օգտատերերին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026