Մենք գյուղապետի հրաժարական չենք պահանջելու. գյուղը ձերն է, դուք պետք է պահանջներ դնեք
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպից հետո գյուղ է այցելել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նա նախ կարողացավ համոզել գյուղացիներին բացել Երեւան-Գյումրի երկաթգիծը, տեղափոխվել համայնքապետարանի բակ եւ այնտեղ քննարկել հարցը:
«Արյուն թափելու միջոցով հարցեր լուծելն անթույլատրելի է: Մենք մի ժողովուրդ ենք, ունենք ընդհանուր խնդիրներ եւ միջանձնային հարցերով իրավիճակը չպետք է լարենք: Գյուղը պետք է իր բնականոն կյանքով ապրի: Իրավիճակը պետք է հանգուցալուծվի»,-արդեն գյուղի կենտրոնում ասաց Դավիթ Սանասարյանը:
Նա բորբոքված գյուղացիներին տեղեկացրեց, որ իր ղեկավարած պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն, մշտադիտարկում է իրականացրել, որի արդյունքում կազմվել է տեղեկանք, որը երկուշաբթի կուղարկեն ենք դատախազություն. «Մենք տարբեր չարաշահումներ ենք հայտնաբերել, որոնք փոխանցվելու են դատախազություն: Վստահ եղեք, որ ոստիկանությունն ակտիվորեն իր գործունեությունն է իրականացնում: Ձեր պահանջով եկանք ուսումնասիրություն արեցինք»:
Ինչ վերաբերում է գյուղապետի հրաժարականի պահանջին, Սանասարյանն ասաց. «Գյուղը ձերն է, դուք պետք է պահանջներ դնեք եւ գյուղապետի առջեւ, եւ մյուսների առջեւ, եւ մեր առջեւ: Մենք դա չենք պահանջելու, հույս ունենք, որ ինքն այս ամենը տեսնում է եւ հասկանում է, թե ինչ է կատարվում: Հրաժարական պարտադրողը մենք չենք, գյուղացիներն են»:
Գյուղացիների դիտարկմանը, թե կրակել են իրենց վրա, մեքենայով քշել են իրենց վրա, ՊՎԾ պետը նշեց, որ եթե կան ականատեսներ, ոստիկանությունը կհրավիրի:
«Կոնկրետ գործողություն է պետք, քանի արյունահեղություն չի եղել: Եթե սենց շարունակվի, մեկի գլուխը կուտեն: Ամեն մեկի տանը զենք կա, թող գան ստուգեն: Գյուղապետի թոռն ասում ՝ սիկտիր եղեք ստեղից»,-ասաց գյուղացիներից մեկը՝ հավելելով, որ այս պահին իրենց գյուղացիներից մեկը հիվանդանոցում է, որը արցախյան պատերազմի մասնակից է:
«Նոր եմ եկել Մեծամորի հիվանդանոցից, մեր վիրավորի վիճակը շատ վատ է»,-հավելեց մեկ այլ գյուղացի:
Ավելի վաղ Զարթոնքի բնակիչներից Համլետ Աբովյանը NEWS.am-ին հայտնել էր, որ գյուղապետ Պարույր Սարգսյանի թոռը՝ 27-ամյա Նարեկ Մելքոնյանը, այսօր առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում կրակ է բացել գյուղացիների ուղղությամբ:
«Կրակոցներից առաջ գյուղապետի կողմի ժողովուրդը հարձակվել է մեր ցուցարարներից Վարդան Պողոսյանի տան վրա։ Սկսվել է ծեծկռտուք երկու կողմերի միջեւ։ Վարդան Պողոսյանը գլխի վնասվածք է ստացել, ու հիմա Մեծամորի հիվանդանոցում պառկած է»,- ասել է նա՝ հավելելով, որ Նարեկ Մելքոնյանը որսորդական հրացանով կրակել ու վնասվածք է ստացել 35-ամյա Սեյրան Սահակյանը:
Իր հերթին Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը, ով Նարեկ Սարգսյանի պապն է, NEWS.am-ին հայտնել է, որ ցուցարարներն են առավոտյան հարձակվել իր աղջկա՝ Նանուշ Սարգսյանի տան վրա, իր թոռն էլ պաշտպանվելու համար որսորդական հրացանից մի քանի անգամ կրակել է օդ. «Հնչել են կրակոցներ, այո որովհետեւ 50 հոգով մտել են աղջկաս տան դուռն ու պատուհաններն են կոտրել, թոռս էլ վախեցել է, ու պաշտպանվելու համար սկսել է կրակել օդ։ Փամփուշտն էլ հակադարձել ու կպել է մեկի ոտքին»: Նա նաեւ նշել է, որ բնակիչները գյուղ եկած ոստիկանների ուսադիրներն են պոկել ու քարերով խփել։
Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնել են, որ միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել երկու անձ ձերբակալվել է, որից մեկը գյուղապետի թոռն է: Կան բերման ենթարկվածներ: Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով՝ առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից»:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...