Ուղևորը բացել է օդանավի դուռը ու դուրս ցատկել
Ֆինիքս-Սքայ-Հարբոր միջազգային օդանավակայանում American Airlines ավիաընկերության օդանավի ուղևորներից մեկը թռիչքուղու վրա ցատկել է օդանավից այն բանից հետո, երբ այն վայրէջք է կատարել: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Միննեապոլիս-Ֆինիքս չվերթի օդանավում: Ականատեսները պատմում են, որ 25-ամյա ուղևորը մինչ տարօրինակ ցատկը, իրեն ոչ ադեկվատ է պահել օդանավում՝ ձեռք է տվել մյուս ուղևորների դեմքերը, հայհոյել է, հարվածել է մարդկանց, անհայտ հեղուկ է լցրել վերջիններիս վրա և այլն:
Իսկ երբ օդանավը վայրէջք է կատարել, տարօրինակ ուղևորը բացել է պահեստային դուռը և դուրս ցատկել:
Անկարգապահ տղամարդուն ձերբակալել են: Միջադեպի արդյունքում օդանավի աշխատանքները չեն տուժել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026