ԱՄՆ-ն պատասխանատվության կենթարկվի ԻՀՊԿ-ի վերաբերյալ որոշման համար. Զարիֆ
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն եւ մի քանի խամաճիկային ռեժիմներ պատասխանատվության կենթարկվեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սեւ ցուցակ մտցնելու որոշման հետեւանքների համար, փոխանցում է Tasnim-ը:
Իրանցի բարձրաստիճան դիվանագետը նամակ է ուղարկել ՄԱԿ գլխավոր քարտուղարին եւ Անվտանգության խորհրդին՝ դատապարտելով ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակի մեջ ներառելու ԱՄՆ որոշումը:
Նա նշել է, որ Իրանի ԶՈՒ պաշտոնական ստորաբաժանման դեմ ԱՄՆ կառավարության «աննախադեպ, անօրինական եւ վտանգավոր» քայլը կրում է սադրիչ եւ անհիմն բնույթ ու «Իրանի դեմ թշնամական միջոցառում է եւ լուրջ սպառնալիք տարածաշրջանային ու միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը»:
Զարիֆը ԱՄՆ որոշումն անվանել է «միջազգային իրավունքի անքակտելի սկզբունքների եւ ՄԱԿ Կանոնադրության, ներառյալ պետությունների ինքնիշխան հավասարությունների սկզբունքի լկտի խախտում»: Նա նախազգուշացրել է, որ ԱՄՆ սադրիչ քայլը կարող է լարվածությունը մեծացնել մինչեւ անվերահսկելի մակարդակ եւ տարածաշրջանում մեծացնել միջադեպերի հավանականությունը»: Իրանի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն եւ նրանք, որոնք հրապարակայնորեն աջակցում ու մասնակցում են նրա ծրագրերին, ինչպես նաեւ 2-3 խամաճիկային ռոեժիմներ, որոնք աջակցում են ԻՀՊԿ-ի դեմ գործողությունները, պատասխանատվություն կկրեն նման արկածախնդրային քայլի սարսափելի հետեւանքների համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը ԻՀՊԿ-ն արտասահմանյան «ահաբեկչական կազմակերպություն» է ճանաչում: Ի պատասխան այս քայլին՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ԱՄՆ-ին անվանել էր ահաբեկչության պետական հովանավոր, իսկ տարածաշրջանում ԱՄՆ ԶՈՒ-ին՝ ահաբեկիչներ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026