Պոմպեոն Չինաստանին եւ Ռուսաստանին մեղադրել է Վենեսուելայում իրադրության սրման մեջ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Չինաստանին եւ Ռուսաստանին մեղադրել է Վենեսուելայում իրադրության սրման մեջ: Նա այս մասին հայտարարել է Լատինական Ամերիկայի երկրներով շրջագայության շրջանակում Չիլիի նախագահ Սեբաստյան Պինյերայի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է AP-ն:
Նրա խոսքով՝ Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը Չինաստանի ֆինանսավորումը երկարացնում է Վենեսուելայում ճգնաժամը: «Մադուրոյի ռեժիմին հատկացված չինական սուբսիդիաները օգնել են արագացնել եւ երկարացնել այս երկրում ճգնաժամը»,- ասել է Պոմպեոն՝ հավելելով, որ Չինաստանը 60 մլրդ դոլարից ավելի ներդրումներ է արել՝ «առանց որեւէ սահմանափակման»:
Նա նշել է, որ «Չինաստանը եւ մյուսները երեսպաշտորեն կոչ են անում չմիջամտել Վենեսուելայի գործերին, բայց իրենց ֆինանսական միջամտությունն օգնել է այս երկրի կործանմանը»:
Պոմպեոն հայտարարել է, որ Չինաստանը ԱՄՆ խոշոր առեւտրային գործընկերն է, բայց նրա «առեւտրային գործունեությունը հաճախ սերտորեն կապված է ազգային անվտանգության, տեխնոլոգիական նպատակների, մտավոր սեփականությունը գողանալու ցանկության հետ»:
Նա քննադատել է նաեւ Ռուսաստանի կապերը Կուբայի, Նիկարագուայի եւ Վենեսուելայի առաջնորդների հետ:
«Ակնհայտ սադրանք էին Վենեսուելայում զինվորականների տեղակայումը եւ ուսումնական կենտրոնի բացումը,- ասել է նա: - Մենք չպետք է թույլ տանք, որ Ռուսաստանն այս երկրում սրի առանց այն էլ շատ վտանգավոր իրավիճակը»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026