Bentley-ն թողարկել է հեղուկ ոսկով զարդարված կահույքի հավաքածու
Կահույքի միլանյան սրահում Bentley ընկերությունը ներկայացրել է ինտերիերի երեք առարկաներից բաղկացած հավաքածուն՝ մեծ սեղան, լաունջ բազկաթոռներ եւ ոտքերի համար հենարան աթոռակ: Դրանցից յուրաքանչյուրը կթողարկվի 100 հատ քանակությամբ եւ կստանա Bentley Centenary-ի փորագրված լոգոտիպը՝ մակնիշի հոբեյլանի կապակցությամբ, հաղորդում է Մոտոր-ը:
Home անունով հավաքածուն խորհրդանշում է բրիտանական արտադրողի արժեքները, որոնք արտահայտվում են դիզայնի, նյութերի ընտրության եւ դետալների նկատմամբ ուշադրության մեջ: Յուրաքանչյուր իրը պատրաստվում է ձեռքով: Գլխավոր մասերը պատրաստված են կաղնու փայտից եւ զարդարված են հեղուկ ոսկով:
Միլանում ժամանակակից կահույքի մասին իր տեսակետն է արտահայտել նաեւ Bugatti-ն: Հիպերքարերի ֆրանսիական արտադրողը ներկայացրել է Bugatti Home Cobra Chair բազկաթոռը, որը ոգեշնչված է 1902 թվականին Էթորե Բուգատտիի հոր կողմից ստեղծված դիզայնով, ցուցադրվել են նաեւ ինտերիերի եւս մի քանի առարկաներ: Դրանցում օգտագործված է կաշի, սոդալիտ թանկարժեք քար, մարմար եւ փափուկ, սակայն գերամուր տեխնիկական գործվածքներ:
2017 թվականին BMW-ն ներկայացրել էր i8 հիբրիդի եւ i3 էլեկտրական հեչբեքի հատուկ տարբերակները, որոնք ստեղծվել էին Garage Italia Customs-ի հետ համագործակցությամբ: Դրանք նվիրվել էին Memphis Group աշխատանքներին, որոնք մասնագիտանում են արտառոց կահույքի եւ ինտերիերի այլ առարկաների մշակման բնագավառում:


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը