Կլինի՞ «նոր Սպայկա», թե՞ մթերման խնդիրներ կծագեն
«Փաստ» թերթը գրում է.
«Վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում էին Հայաստանի տնտեսության առանցքային դերակատարներից մեկի՝ «Սպայկա» ընկերության շուրջ ծավալվող գործընթացները։ Իշխանությունները բացահայտ «գրոհում» էին ընկերությանը, ինչի արդյունքում «Սպայկայի» սեփականատեր եւ տնօրեն Դավիթ Ղազարյանը ձերբակալվեց։
Դրան հաջորդեց ընկերության տարածած հայտարարությունը, որի համաձայն՝ ՀՀ 80 համայնքներում մթերման գործընթաց չի իրականացվի։ Փաստացի բնակչությունը կանգնել է մթերման հետ կապված լուրջ խնդիրների առջեւ, փոխարենը իշխանությունների կողմից տեղեկություն է նետվում, ըստ որի՝ շուկայում արդեն հայտնվել են մթերումներ իրականացնող նոր ընկերություններ։
Հասկանալի է՝ սա արվում է այն նպատակով, որ հանրությանը ցույց տրվի, թե «Սպայկան» անփոխարինելի չէ, անհանգստանալու բան չկա, եւ շատ արագ շուկայում կլինի «նոր Սպայկա» կամ, ավելին, «նոր Սպայկաներ»:
Սակայն բանն այն է, որ նշված ընկերություններից մեկը միայն առկա է փաստաթղթերով, հայտնի չէ, թե իրենից ինչ կառույց է ներկայացնում եւ ինչ պոտենցիալ ունի, իսկ մյուս ընկերությունն ինքնին «նորություն» չէ, սակայն գործնականում չունի միաժամանակյա լայնածավալ մթերումներ կազմակերպելու հնարավորություն, որովհետեւ չափազանց փոքր է մեքենաների պարկը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...