«Սեքյուրիթի Դրիմի» տնօրենն անջատել է Երևանի երթևեկության վերահսկման համակարգը
«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը, որը մեկ ամիս առաջ Քննչական կոմիտեում հաղորդում էր տվել ընկերությունում կատարված ենթադրյալ չարաշահումների դեպքի մասին, մեկ այլ գործով մեղադրյալի կարգավիճակ ունի։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ ապրիլի 8–ին Ղլեչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-257-րդ հոդվածի 1-ին մասի (Համակարգչային համակարգը կամ ցանցը շահագործելու կանոնները խախտելը), ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասի (Պաշտոնական փաստաթղթեր, դրոշմներ կամ կնիքներ հափշտակելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի (գողություն կատարելը) հատկանիշներով։
Ըստ գործի նյութերի՝ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության գործադիր մարմնի ղեկավարը մուտք է գործել ընկերության համակարգչային համակարգ և գործով դեռևս չպարզված անձի միջոցով անջատել է Երևան քաղաքի երթևեկության վերահսկման համակարգը, փոխել դրա գաղտնաբառը, ինչը խաթարել է տվյալ համակարգի աշխատանքը։
Բացի այդ՝ Ղլեչյանը վերցրել է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ–ի վարչական շենքի 5–րդ հարկում գտնվող տեսանկարահանող տեսախցիկները։ Նշենք, որ Ղլեչյանը հիշյալ գործողությունները կատարել է աշխատանքից ազատվելուց հետո։
Ղլեչյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...