«Դուք ընդունո՞ւմ եք, որ 1915թ. կատարվածը ցեղասպանություն էր». ամերիկացի սենատորի հարցը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուին (տեսանյութ)
Սենատոր Ռոբերտ Մենենդեսն ԱՄՆ Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է բարձրացրել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու Դևիդ Մայքլ Սաթերֆիլդի հետ հարցուպատասխանի ժամանակ:
Մենենդեսն իր խոսքի սկզբում հայտարարել է, որ հիասթափված է Սաթերֆիլդի՝ իր հետ հանդիպումը չեղարկելու որոշումից, ուստի՝ որոշել է առիթը բաց չթողնել ու իրեն հուզող հարցերը նիստի շրջանակում տալ:
«Թույլ տվեք ինձ սկսել հարցից՝ Դուք ընդունո՞ւմ եք, որ 1915-1922թթ. ընթացքում Օսմանյան կայսրության կողմից սպանվել է մոտ 1,5 մլն հայազգի տղամարդ, կին և երեխա»,-սկսել է Մենենդեսը:
«Մենք միանշանակ տեղյակ ենք այդ դաժանության փաստի մասին»,-ասել է թեկնածուն:
«Ես ճի՞շտ եմ հասկանում, որ Դուք դա ընդունում եք»,-փորձել է հստակեցնել Մենենդեսը, ինչին Սաթերֆիլդը դրական պատասխան է տվել:
«Դուք ընդունո՞ւմ եք, որ կատարվածը ցեղասպանություն էր»,-շարունակել է Մենենդեսը:
«Պարո՛ն սենատոր, նախագահը հայտարարել է, որ դա 20-րդ դարի ամենասարսափելի դաժանություններից էր, և ես համակարծիք եմ այդ հայտարարության հետ»,- պատասխանել է Սաթերֆիլդը:
«Անկասկած, դա դաժանություն էր, սակայն հարցն այն է՝ արդյո՞ք այն ցեղասպանություն էր»,-կրկին հարց է հղել սենատորը:
«Հիշյալ հայտարարությունն արտահայտում է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը»,-հակիրճ ասել է թեկնածուն:
«Լավ, չեք ասում, որ դա ցեղասպանություն էր: Թույլ տվեք հարցնել՝ Դուք ընդունո՞ւմ եք, որ 1915թ. Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դաշնակից ուժերն առաջին անգամ միասնաբար մեղադրեցին այլ կառավարությանը մարդկության և քաղաքակրթության դեմ հանցանք գործելու համար»,-հետաքրքրվել է Մենենդեսը: Դրան ի պատասխան Սաթերֆիդլը նկատել է, որ ինքը պատմաբան է ու տեղյակ է այն ժամանակվա իրադարձությունների մասին:
Այնուհետև սենատորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի այն հայտարարությանը, համաձայն որի՝ հայերին տեղահան անելու վերաբերյալ թուրքական իշխանությունների հրահանգը մահվան վճիռ էր մի ամբողջ ազգի համար, և որ իշխանությունները Մորգենթաուի հետ զրույցում անգամ չեն էլ փորձել թաքցնել դա:
«Ես տեղյակ եմ այդ հայտարարության մասին»,- ասել է Սաթերֆիլդը՝ կոնկրետ չպատասխանելով՝ արդյոք ընդունում է այդ հայտարարությունը, թե ոչ:
«Դե ինչ, այս ամենը նման է խորամանկ պարի, որը մենք պարում ենք որպես ազգ՝ չճանաչելով Հայոց ցեղասպանության պատմական փաստը: Նույնիսկ միջկառավարական հաստատություն հանդիսացող Հոլոքոստի ամերիկյան թանգարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, մինչդեռ մենք չենք կարողանում ընդունել դա: Սակայն եթե մենք չճանաչենք անցյալը որպես իրողություն, չենք կարողանա առաջ շարժվել»,-եզրափակել է Մենենդեսը:
Ընդհանուր առմամբ նիստի ժամանակ հարցուպատասխան է արվել Հյուսիսային Մակեդոնիայում, Իռլանդիայում և Թուրքիայում ԱՄՆ դեսպանների թեկնածուների հետ:

















































«Ադրբեջանցին Հադրութում հայ ծերունու է գլխատել, դա սովորական պատերազմական հանցագործություն չէ»․ Սիրանուշ Սահակյան
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը՝ Հայոց ցեղասպանության մասին. Այդ հանցագործությունները երբեք չեն մոռացվի
Հոգեւորականների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Գարեգին Բ-ն. Հնչեց Հայր մերը
Հիշում ենք եւ պաշտպանում․ ՊՆ խոսնակ
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է. բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026