Ֆրանսիան մեկնաբանել է Ասանժին քաղաքական ապաստան տրամադրելու հնարավորությունը
Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական հարցերով պետքարտուղար Ամելի դե Մոնշալենը խոսել է WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին ապաստան տրամադրելու հարցի շուրջ և նշել, որ Ֆրանսիան քաղաքական ապաստան չի տրամադրում նրան, ով նման բան չի խնդրում: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Ապրիլի 11-ին Ասանժը ձերբակալվել էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ Շվեդիայի և ԱՄՆ-ի հրամանով: Լոնդոնի դատարանը նրան մեղավոր է ճանաչել գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու համար և գործի հաջորդ լսումը նշանակել մայիսի 2-ին: ԱՄՆ-ն Ասանժին մեղադրում է նախկին զինվորական Չելսի Մենինգի հետ դավադրություն կազմակերպելու և գողացված պետական գաղտնի փաստաթղթերը հրապարակելու համար:
Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածու, «Չնվաճված Ֆրանսիա» ձախակողմյան կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը ֆրանսիական իշխանությանը կոչ է արել քաղաքական ապաստան տրամադրել Ասանժին:
«Կարծում եմ, սկզբում պետք է լսենք, թե ինչ է մտադիր անել Ջուլիան Ասանժը: Ինչպես նաև՝ նրա խնդրանքը: Մենք ապաստան չենք տրամադրում նրան, ով մեզ չի խնդրում: Սկզբում կպարզենք, թե ինչ մտադրություններ ունի Ասանժը»,- պատասխանել է Ամելի դե Մոնշալենը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էկվադորը որոշել էր մերժել Ասանժին դիվանագիտական ապաստան տրամադրելու հարցում՝ միջազգային կոնվենցիաները բազմիցս խախտելու համար:
Լոնդոնյան դատարանի որոշմամբ մինչև հունիսի 12-ը ԱՄՆ-ն պետք է Մեծ Բրիտանիային ներկայացնի Ասանժի արտահանձնման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026