Ֆիլիպինների նախագահը սպառնացել է ամորձատել թմրավաճառքի մեջ ներգրավված ոստիկաններին
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սպառնացել է ամորձատել ոստիկանության այն աշխատակիցներին, որոնք մասնակից են երկրում թմրավաճառքին, հայտնում է Manila Bulletin-ը:
«Կոռումպացված ոստիկաններ, դուք հաջորդն եք: Հենց համարձակվեք թմրավաճառքով զբաղվել, ես ձեզ կամորձատեմ»,- հայտարարել է նա Արեւմտյան Նեգրոս նահանգում ելույթ ունենալիս: Դուտերտեն շեշտել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցների պաշտպանությունը առաջնահերթություն է մնում, սակայն ինքը մտադիր է «առաջինը հարված հասցնել» այն ոստիկաններին, որոնք օրենքը խախտում են:
Ընթացիկ տարվա հունվարին Ֆիլիպինների նախագահը նահանգի Բակոլոդ քաղաքի ոստիկանապետին եւ նրա տեղակալներին հեռացրել էր թմրաբիզնեսին մասնակցության կասկածանքով:
Դուտերտեն 2016 թվականին դաժան արշավ էր սկսել թմրանյութերի դեմ: Ոստիկանության տվյալներով՝ արտադատական հաշվերհարդարներին զոհ է գնացել մոտ 3 հազար մարդ, որոնք անմիջականորեն կապված էին թմրավաճառքի հետ կամ կասկածվում էին դրան մասնակցելու մեջ: Դուտերտեի դիրքորոշումը արտասահմանում վրդովմունք էր հարուցել, ՄԱԿ մարդու իրավունքների ոլորտի փորձագետները պահանջել էին դադարեցնել կասկածյալների մահապատիժները, որոնց նկատմամբ դատաքննություն չէր իրականացվում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026