Բելառուսը կսահմանափակի կամ կդադարեցնի ռուսական նավթի առաքումը «Դրուժբա» նավթամուղով
Բելառուսը կսահմանափակի կամ կդադարեցնի ռուսական նավթի առաքումը «Դրուժբա» նավթամուղի վերանորոգման պատճառով: Այս մասին հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն: Նրա խոսքով՝ մասնագետները դեռ անցած տարիներին էին հորդորում վերանորոգման համար փակել ավելի քան կես դար առաջ կառուցված նավթատարը, սակայն այն ժամանակ որոշվել էր խուսափել անախորժություններից և չփակել ռուսական նավթատարը:
Թե երբ է ավարտվելու վերանորոգումը, Բելառուսում չեն հստակեցրել:
Ռուսաստանյան «Տրանսնեֆտ» ընկերությունը «Դրուժբա» նավթամուղի վիճակը բավարար է գնահատում, միևնույն ժամանակ ընդունելով, որ խողովակները որոշ թերություններ ունեն: Ընկերությունը նաև հայտարարել է, որ նավթամուղի աշխատանքները դադարեցնելու անհրաժեշտություն չի տեսնում:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական կոշտ քննադատությունն է հնչեցրել մերձավոր դաշնակից Ռուսաստանի հասցեին՝ Մոսկվայի գործողությունները համեմատելով պատժամիջոցների հետ: «Այնտեղ այնքան են լկտիացել, որ մեր ձեռքներն են ոլորում», - հայտարարել է Բելառուսի նախագահը՝ հավելելով, որ Մոսկվան չի պատասխանում Մինսկի բարի վերաբերմունքին:
Լուկաշենկոյի զայրույթի պատճառը «Ռոսսելխոզնադզոր»-ի հերթական սահմանափակումներն են՝ բելառուսական խնձորի և տանձի ներկրման հետ կապված: Կառույցը պնդում է, որ կեղծ փաստաթղթավորման դեպքեր է հայտնաբերել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026