Միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորը կարող է այս փուլում օբյեկտիվ որոշում կայացնել. Քոչարյանը՝ դատարանում
Միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորը այս փուլում կարող է կայացնել օբյեկտիվ որոշում։ Այս մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում իր խափանման միջոցի գործով բողոքի քննությանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը՝ մեկնաբանելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանի կողմից Քոչարյանի պաշտպաների բողոքը մերժելու վերաբերյալ երեկվա որոշումը՝ մեջբերեց երկրորդ նախագահի խոսքերը։
«Ինչպես պարոն Քոչարյանն ասաց այդ դատավարության ժամանակ, մենք իհարկե չենք կարող ակնկալել, որ դատավորը պետք է նաեւ հերոս լինի, իսկ այս գործով միայն հերոսի հատկանիշներ ունեցող դատավորը կարող է այս փուլում կայացնել օբյեկտիվ որոշում»,–ասաց նա՝ նկետելով, որ բավարար չէ, որ դատավորը նաեւ լավ իրավաբան լինի.
«Ստեղծված իրավիճակում որպեսզի դատավորը Քոչարյանի գործով կայացնի օբյեկտիվ որոշում, ինքը նաեւ պետք է հերոս լինի»,–ասաց փաստաաբանը։
Ըստ պաշտպանի՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի կողմից պաշտպանական կողմի բողոքը մերժելու վերաբերյալ որոշումը իրավաբանական տեսանկյունից ծայրաստիճան մեծ խախտում էր։
«Վերաքննիչ քրեական դատարանը կոպտորեն խախտեց քրեական դատավարության օրենսգրքի բազմաթիվ նորմեր։ Մեր փաստարկները բավարար են, որպեսզի պարոն Քոչարյանն անմիջապես ազատ արձակվեր։ Չկա որեւէ կասկած, որ հնարավոր է պարոն Քոչարյանը կատարած լինի 300.1 հոդվածով նախատեսված արարք։ Նման ենթադրությունը զուրկ է որեւէ հիմքից»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը ապրիլի 11-ին որոշու էր կայացրել մերժել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու դեմ պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը:
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...