«Գահերի խաղը» սերիալի Գիշերային պահակախմբի անակնկալը Լոնդոնում (Տեսանյութ)
Լոնդոնում՝ Թաուերի մոտակայքում, անսպասելիորեն հայտնվել է «Գահերի խաղը» սերիալի Պատի գիշերային պահակախումբը։ Հեռուստասերիալի հերոսները ներկայացել են Լոնդոնի պաշտոնական պահակախմբի հետ միասին։
Լոնդոնյան հայտնի պահակախմբի ավանդական հերթափոխի ժամանակ սերիալի հերոսներն անսպասելիորեն միացել են զինվորներին։ Սև մորթյա վերարկուներով տղամարդիկ մարմնավորում են հեռուստասերիալի Գիշերային պահակախմբի հերոսներին։
Դերասանները ցուցադրել են թրերով կարճ ներկայացում՝ հեռուստասերիալի երաժշտության ուղեկցությամբ։ Լոնդոնյան պահակախմբի հերթափոխը դիտելու եկած զբոսաշրջիկներն ու նաև տեղաբնակներն այդ անակնկալից զարմացել են, մի մասը նույնիսկ վախեցել է։
Այդ ցուցադրությունը նվիրված է «Գահերի խաղը» սերիալի վերջին սեզոնին, որը էկրաններին կլինի մի քանի օրից։
Մինչ այդ հաղորդվել էր, որ համացանցում է հայտնվել գլխուղեղի վիրահատությունից հետո բրիտանացի հայտնի դերասանուհի Էմիլիա Քլարկի լուսանկարը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026