Պետքարտուղարությունը թվարկել է վտանգները, որոնց Թուրքիան կբախվի Ս-400-ները գնելու դեպքում
Հինգշաբթի ԱՄՆ Պետքարտուղարությունը թվարկել է վտանգները, որոնց Թուրքիայի իշխանությունները կբախվեն ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրները ձեռք բերելուց հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք Պետքարտուղարությունում եւ Պենտագոնում բավական հստակ ենք արտահայտվել, որ [Անկարայի համար] վտանգներ կան՝ կապված Ս-400-ների ձեռքբերման հետ, եւ մենք դրանց մասին հաճախ ենք ասել»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ընդգծել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Պալադինոն: Նա հավելել է, որ F-35 կործանիչ-ռմբակոծիչի մատակարարումները եւ Թուրքիայի մասնակցությամբ այն կառուցելու ծրագրի գործունեությունը դադարեցվել է՝ կապված ԶՀՀ-ն ձեռք բերելու Անկարայի որոշման հետ:
Պալադինոն այնուհետեւ մեջբերում է կատարել ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսից. «Մենք ձեռքներս ծալած չենք նստի, երբ ՆԱՏՕ-ի դաշնակիցները սպառազինություն են ձեռք բերում մեր հակառակորդից»: «Մենք Թուրքիային հստակ զգուշացրել ենք, որ Ս-400-ի հնարավոր ձեռքբերումը կհանգեցնի F-35 ծրագրի վերագնահատման»,- նշել է գերատեսչության ներկայացուցիչը:
«Երրորդ՝ մենք հաճախ ենք ասել, որ գնումը նաեւ մեծացնում է հնարավոր գործողությունների հավանականությունը՝ ըստ «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի»,- նշել է դիվանագետը: Նա պարզաբանել է, որ հնարավոր սահմանափակումները կարող են վերաբերել «այս նշանակալի գործարքին ներգրավված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց»:
«Վերջապես՝ եթե Թուրքիան, այնուամենայնիվ, Ս-400-ները ձեռք բերի, վտանգում է չստանալ ամերիկյան Patriot ԶՀՀ-ն,- եզրափակել է Պալադինոն: - Սրանք ակնհայտ վտանգներ են, որոնք մենք մանրամասն քննարկել ենք, եւ որոնք շարունակում են գոյություն ունենալ»:
Ընդ որում՝ դիվանագետը հրաժարվել է մեկնաբանել այն հարցը, թե Թուրքիան Ս-400-ները ձեռք բերելով վտամգո՞ւմ է ՆԱՏՕ-ին իր անդամակցությունը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026