Էկվադորի նախագահն ասել է՝ ինչու Լոնդոնում երկրի դեսպանատունը որոշեց զրկել Ասանժին ապաստանից
Էկվադորի նախագահ Լենին Մորենոն Twitter սոցկայքում բացատրել է, թե ինչու է Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը որոշել նպաստել սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալությանը: Նա նշել է, որ պատճառն Ասանժի կողմից միջազգային հռչակագրերի պարբերական խախտումներն են եղել, գրում է korrespondent.net-ը:
«Էկվադորը որոշել է զրկել Ջուլիան Ասանժին դիվանագիտական ապաստանից միջազգային հռչակագրերի ու բնակության մասին պայմանագրի պարբերական խախտումների համար»,- գրել է Մորենոն իր էջում:
Նա չի մանրամասնել, թե կոնկրետ որ խախտումների մասին է խոսքը:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Ասանժը ձերբակալվել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ 2012 թվականին Վեսթմինսթերյան դատարանի կողմից տրված որոշման հիման վրա:
Ապրիլի 5-ին WikiLeaks-ը հայտարարել էր, որ Ասանժին պատրաստվում են առաջիկա օրերին վտարել Էկվադորի դեսպանատնից: Դրա պատճառն իբր Մորենոյի անունը շոշափող օֆշորային փաստաթղթերի հետ կապված կոռուպցիոն սկանդալն է:
Հիշեցնենք, որ Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն էր գտնվում 2012 թվականից: Նա մտավախություն ունի, որ իրեն ձերբակալությունից հետո կարող են արտահանձնել ԱՄՆ-ին, որտեղ նրան մեղադրում են պետական գաղտնի փաստաթղթեր հրապարակելու համար: Նրան սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում կամ մահապատիժ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026