Թրամփը հայտնել է Կիմ Չեն Ընի հետ լավ հարաբերությունների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի Վաշինգտոնում Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ հանդիպմանը հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի լավ հարաբերությունների մասին, եւ որ պատրաստ է նրա հետ երկխոսությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
«Նախագահ Թրամփը եւ նախագահ Մունը քննարկել են մեր երկու երկրների փոխադարձ նպատակները Հյուսիսային Կորեայի վերջնական, ամբողջությամբ ստուգման ենթակա ապամիջուկայնացման վերաբերյալ, ինչպես նաեւ Հանոյի գագաթնաժողովից հետո Հյուսիսային Կորեայի առաջմղման ճանապարհները: Նախագահ Թրամփը հաստատել է, որ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ շատ լավ հարաբերություններ ունի, եւ նշել, որ նրա հետ երկխոսության դուռը բաց է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Երկու առաջնորդները հաստատել են Հյուսիսային Կորեայի հետ կապված հարցերում սերտ համակարգման եւ համագործակցության կարեւորությունը, ինչպես նաեւ քննարկել են տնտեսության մեջ երկկողմ համագործակցության հարցեր:
ԱՄՆ-Հյուսիսային Կորեա առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2018 թվականի հունիսին Սինգապուրում, երկրորդը՝ 2019-ի փետրվարին Հանոյում: Կողմերին առայժմ չի հաջողվել համաձայնության գալ ապամիջուկայնացման համաձայնագիր կնքելու եւ Կորեական թերակղզու անվտանգության երաշխիքների շուրջ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026