Որոշ պաշտոնյաներ առիթը բաց չեն թողնում «կամանդիրովկա» մեկնել, հատկապես հանգստյան օրերին
Փաստ» թերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով, պետական մի շարք կառույցներում առանձնահատուկ «վերաբերմունք» ունեն գործուղումների եւ այդ գործուղումների համար հատկացվող դրամական միջոցների հանդեպ: Որոշ պաշտոնյաներ առիթը բաց չեն թողնում «կամանդիրովկա» մեկնել:
Գործուղումներն, անշուշտ, բնական են, առանց դրա չի լինում: Ընդ որում, ձեւակերպումները, որպես կանոն, արվում են բացառապես օրենքի սահմաններում, անթերի օրինական:
Սակայն մեր աղբյուրները պնդում են, որ առանձին գերատեսչությունների ղեկավարներ հատկապես հանրապետության տարածքում սիրում են գործուղման գնալ ներկայացուցչական կազմով, ինչի արդյունքում մեկ օրվա գործուղումը երբեմն կազմում է, օրինակ, որեւէ վարչության պետի մեկ ամսվա աշխատավարձ՝ մոտ 300 հազար դրամ:
Ի դեպ, մեր տեղեկություններով, շատերը սիրով են գործուղումների մեկնում շաբաթ եւ կիրակի օրերին, քանի որ այդ օրերի համար վճարվում են կրկնակի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...