Ասանժի գործի քննությունը կշարունկավի հունիսի 12-ին Թագավորական դատարանում
Դատավորը հայտարարել է, որ Ասանժի գործի քննությունը կշարունկավի հունիսի 12-ին Թագավորական դատարանում, մինչ այդ նա կալանքի տակ կլինի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշում է գործակալությունը, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Վեսթմինսթերյան դատարանի նիստում իրեն մեղավոր չի ճանաչել օրենքը խախտելու համար, երբ 2012-ին չի ներկայացել դատարան, որը նրան գրավի դիմաց ազատ էր արձակել:
«Մեղավոր չեմ», - ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Դատարանը բավարար չի համարել Ասնաժի փաստարկները, որոնց պատճառով նա որոշել է 2012-ին չներկայանալ դատարան:
Այն բանմից հետո, երբ 2010-ի նոյեմբերին Ինտերպոլը, իսկ նույն տարվա դեկտեմբերի 2-ին Եվրոպոլը նրան կալանավորելու կարգադրագիր էր տվել, Ասանժը հանձնվել էր Բրիտանիայի ոստիկանությանը, որտեղ այդ ժամանակ գտնվում էր:
Նա կալանավորվել էր, սակայն հրաժարվել էր Շվեդիա կամավոր արտահանձնումից, որտեղ նրան «սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, ոտնձգությունների եւ բռնաբարության» համար կալանքի կարգադրագիր էր տրվել:
Ավելի ուշ նրան 240 հազար ֆունտ գրավի դիմաց ազատ էին արձակել՝ մինչ Շվեդիայի արտահանձման դիմումը քննելը:
Որպես ժամանակավոր ազատման պայման՝ դատարանը նրան պարտավորեցրել էր հանձնել անձնագիրը, էլեկտրոնային ապարանջան կրել, մշտապես գտնվել Սուֆոլկ կոմսությունում՝ բնակության վայրում եւ ամեն օր գրանցվել տեղական ոստիկանության բաժնում:
Երբ բրիտանական դատարանը որոշել էր Ասանժին արտահանձնել Շվեդիայի իշխանություններին, ավստրալացին, արտահանձնումից խուսափելու համար, 2012-ին Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ապաստան էր խնդրել:
Ասանժի գլխավոր երկյուղն այն էր, որ Շվեդիան նրան կարտահանձնի ԱՄՆ-ին, որտեղ ավստրալացուն սպառնում է 35 տարվա բանտարկություն կամ մահապատիժ ԱՄՆ պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար։ Առաջադրված մեղադրանքները Ասանժը հերքում է եւ դրանք անվանում քաղաքականացված։ 2017-ին Շվեդիայում նրա դեմ հարուցված գործը փակվել է, բայց Մեծ Բրիտանիան պնդում է, որպեսզի Ասանժը ձերբակալվի Լոնդոնում դատարան չներկայանալու համար։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026