WikiLeaks-ը խնդրել է նվիրատվություններ անել Ասանժի օգնության ֆոնդին
WikiLeaks կազմակերպությունը կոչով դիմել է նվիրատվություններ անել նրա հիմնադիր Ասանժի օգնության ֆոնդին, որը ձերբակալվել է բրիտանական ոստիկանության կողմից Լոնդոնում Էկվադորի դեսպանությունում։ Այս մասին ասվում է Twitter-ի պաշտոնական կայքում հինգշաբթի հրապարակված տեղեկությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ջուլիան Ասանժը ձերբակալվել է բրիտանական ոստիկանության կողմից։ Նվիրատվություններ արեք»,- ասվում է կոչում։ Նույն հաղորդագրությունում հղում կա ինտերնետ էջին, որի միջոցով կարելի է փոխանցումներ անել WikiLeaks Defence Fund-ին։ Նվիրատվությունները կարող են իրականացվել բանկային հաշիվներից կամ քարտերից փոխանցումներով, կրիպտոարժույթի ձեւով, ինչպես նաեւ կանխիկ փողով կամ բանկային չեքով, որոնք կարելի է ուղարկել փոստով՝ նշված հասցեով։
WikiLeaks WikiLeaks Defence Fund-ը պարզաբանել է, որ իր միջոցներից կվճարի փաստաբանների աշխատանքը, որոնք պաշտպանում են Ասանժին ու այն մարդկանց, որոնք տրամադրում են այդ կազմակերպությանը գաղտնի տվյալներ հրապարակման համար։
WikiLeaks-ը նաեւ Twitter-ում հրապարակել է Ասանժի նկարն ու գրել. «Այս մարդը որդի է, հայր եւ եղբայր։ Նա մի շարք մրցանակներ է ստացել լրագրության ոլորտում։ Սկսած 2010-ից ներկայացվել է Նոբելյան մրցանակի։ Հզոր ուժերը, ներառյալ ԿՀՎ-ն, հմուտ քարոզչություն են վարում, որպեսզի դիմազրկեն նրան, ապալեգիտիմացնեն ու բանտ նստեցնեն։ Պաշտպանե՛նք Ջուլիանին»։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026