ԱՄՆ-ում մոտ 4 մլն դոլարով 3 բնակիչ ունեցող գողտրիկ բնակավայր է վաճառքի հանվել (լուսանկարներ)
ԱՄՆ Ինդիանա նահանգում մոտ 4 մլն դոլարով վաճառքի է հանվել 17,4 ակր մակերեսով Սթորի բնակավայրը, որն ընդամենը 3 բնակիչ ունի, հաղորդում է Fox News-ը:
Բնակավայրում կա հացահատիկի աղաց, խանութ, վարձակալությամբ հանձնվող տնակներ, ախոռներ, ձիերի համար ցանկապատված արոտավայրեր, ջրհորներ և պտղատու այգի:
Բնակավայրը հիմնադրվել է 1851թ.-ին՝ Ջորջ Սթորիի կողմից, սակայն Մեծ ճգնաժամից հետո կյանքն այնտեղ լիովին պասիվացել է:
1999թ.-ին Ռիք Հոֆսթեթերն աճուրդով ձեռք է բերել բնակավայրը՝ այնտեղ պանդոկ հիմնելով, սակայն այժմ 62-ամյա տղամարդը կարծում է, որ ժամանակն է բնակավայրի համար նոր տեր գտնելու:
Սթորի բնակավայրում ամեն տարի ուշագրավ միջոցառումներ են տեղի ունենում՝ ներառյալ Ինդիանայի գինու փառատոնը, հարսանիքներ, ծննդյան խնջույքներ, հումորիստական շոուներ և այլն:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026