Շոկային մանրամասներ. ինչ է տեղի ունեցել Պուգաչովայի եւ Կիրկորովի որդու հետ
Պրոդյուսեր Եվգենի Բոլդինը, որը 80-ականներին սիրավեպ է ունեցել Ալլա Պուգաչովայի հետ, մանրամասներ է հայտնել երգչուհու հետ համատեղ կյանքից։ Պրիմադոննան իսկապես սիրում էր նրան, իսկ Բոլդինը պաշտպանում էր նրան։ Նա երազում էր սիրելիին ժառանգորդ պարգեւել։ Շուտով պարզվել է, որ նա հղի է, սակայն լուրը Բոլդինի հիացմունքն առաջ չի բերել։
«Այդ ժամանակ երեխաների մասին մտածելը պարզապես անիմաստ էր։ Նա դրա համար ժամանակ չուներ։ Նրա համար ընտանիքն աշխատանքն էր»,- Ալլա Բորիսովնայի նախկին ամուսնուն մեջբերում է «Sharhit»-ը։ Նա բացատրել է, որ այդ տարիներին պրիմադոննան ճանաչում էր վայելում հանրության շրջանում եւ պարզապես ապրում էր ստեղծագործությամբ՝ անընդհատ շրջագայելով։ Այդ կենսակերպի դեպքում ընտանիքի համալրման մասին անգամ խոսք չէր կարող լինել։ Այդ պատճառով Բոլդինի ճնշման ներքո Պուգաչովան դիմել է հղիության արհեստական ընդհատման, սակայն զղջացել որոշման մասին։
Այս միջամտությունն անհետեւանք չի մնացել։ Բժիշկներն անպտղություն են ախտորոշել։ Նա մի քանի անգամ փորձել է հղիանալ, բայց ապարդյուն։ Հատկապես մեծ էր Ֆիլիպ Կիրկորովից երեխա ունենալու ցանկությունը։ Հայտնի երգչուհին դիմել է լավագույն կլինիկաներ եւ ի վերջո ջանքերն արդյունք են տվել։ Սակայն ուրախությունը վաղաժամ էր. տեղի է ունեցել վիժում։ «Տղա կծնվեր։ Եթե ոչինչ չստացվի, երգեր լույս աշխարհ կբերեմ»,- տեղի ունեցածից հետո խոստավանել է Պուգաչովան։
«Չեմ ցանկանում այդ մասին խոսել։ Չստացվեց։ Ամեն ինչ՝ Աստծո կամքով։ Այդ ժամանակ չստացվեց։ Նա շատ էր ցանկանում։ Ես չէի հասկանում, իսկ նա ցանկանում էր այդ երջանկությունը»,- խոստովանել է Կիրկորովը։
Այդ պատմությունից հետո Պուգաչովան ամեն դեպքում կրկին զգացել է մայր դառնալու երջանկությունը. այդ նպատակով նա դիմել է փոխնակ մոր օգնությանը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...