Անլեզուների հաղթարշավը
Երեկ ՀՀ ԱԺ-ում «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվության ներկայացման ժամանակ «Իմ քայլը» կառավարող խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանն անդրադարձել էր «Ռոսիա» պետական ալիքի եթերի հեռարձակմանը, որտեղ, ըստ նրա, «ակնհայտ հակահայկական ուղղվածությամբ հաղորդումներ են ցուցադրվել,, որոնք հայերի հանդեպ ատելության կոչ են անում»:
Տիկինը հավանաբար նկատի է ունեցել այն հաղորդումները, որտեղ կասկածի տակ էին դրվում Փաշինյանի իշխանության կողմից ՀՀ 2-րդ նախագահի հանդեպ հետապնդման օրինականությունը:
Նախ մի քանի խոսք այս տիկնոջ մասին: Բովանդակ հանրությունը նրան չի ճանաչում, որպես հանրային, առավել ևս՝ քաղաքական գործիչ: Սակայն այսօր նա ներկայացնում է Փաշինյանի կուսակցությունն ԱԺ-ում: Սույն փաստը անտրաբանական է հանրային շահի տեսանկյունից, սակայն Փաշինյանի տեսանկյունից` ոչ: Քանզի մարդը ինչքան քաղաքական տեսանկյունից անհայտ լինի, այնքան լավ՝ Փաշինյանի համար, այնքան այդ մարդն ավելի պարտական կլինի Փաշինյանին, քանզի ինքնահաստատման այլ ձև, քան քծնել Փաշինյանին, նա չունի: Եվ զարմանալի չէ, որ տիկին Թուխիկյանի համար ռուսների կողմից Քոչարյանի գործը կասկածի տակ դնելը «հակահայկական գործունեություն է» համարվում: Այս տիկնոջ համար Փաշինյանին ծառայելն է համարում բարձրագույն արժեք, ինչպես բոլշևիկ-մանկուրտները, անցած տարվա 30-ական թվականներին, Ստալինի անձի պաշտամունքի համար պատրաստ էին գործ տալ ընկերների, հարևանների, բարեկամների և նույնիսկ հոր, մոր և երեխաների վրա: Քանզի այն ժամանակ գործում էր Պավլիկ Մորոզովի հայտնի սկզբունքը, այն է` Ստալինի և սոցիալիզմի շահը միշտ պետք է գերակայի մարդկային արժեքներից: Թուխիկյանի մոտեցումը ոչնչով չի տարբերվում այն ժամանակվա ստալինիստ-բոլշևիկների գործելաոճից, ում համար Փաշինյանի դեմ ցանկացած քայլ համարվում է «հակահայկական»:
Բայց հանուն արդարության պիտի նշել, որ թուխիկյանների առկայության մեջ միայն Փաշինյանը չէ մեղավոր: Նման հասարակության կերտման համար իր մեծ մեղքն ունեն նաև նախկին՝ վերջին 25 տարվա իշխանությունները նույնպես: Չէր կարելի նմանատիպ կիմչենիրական մարդկանց հանրային որևէ դիրք տալ, քանզի դա այլասերում էր մյուսներին, օրինակ էր ծառայում, թե ովքեր կարող են այս կամ այն դիրքն ունենալ հասարակության հիերարխիկ համակարգում:
Դրա համար էլ, քաղաքական տեսանկյունից «անլեզուների» հաղթարշավ եղավ երկրում: Նրանք այսօր ամենուրեք են և ամեն տեղ:
Հասկանալի է, որ նման առաջարկությամբ այս տիկինը «ինքնուրույն» չէր կարող հանդես գալ: Այս հարցը չափազանց զգայուն է Մոսկվայի համար: Իսկ թե ինչ կլինի, եթե այս թուխիկյանական առաջարկը ընդունվի, հանրամատչելի ձևով բացատրեց Տիգրան Հակոբյանը:
Այսպիսով հասկանալի է, որ այս կնոջ առաջարկը իրականում «վերևից էր թելադրված»:
Ինչու՞ է փորձում Փաշինյանը շանտաժ անել Պուտինին
Հայ-ռուսական հարաբերություններում առաջացել է բավականին կնճռոտ խնդիր: Խոսքը Քոչարյանի խնդրի մասին է: Փաշինյանի համար այս հարցը մի շարք պատճառներով առաջնային բնույթ ունի: Սակայն, նա անսպասելիորեն իր համար պարզել է, որ դա սկզբունքային խնդիր է դարձել նաև Մոսկվայի համար: Փաշինյանը սկզբում փորձում էր անտեսել դա՝ արհամարհական տոնով նշելով, որ «Մոսկվան պետք է ադապտացվի իր պահանջներին»: Սակայն պարզվեց, որ Մոսկվան չի ուզում «ադապտացվել» Փաշինյանին: Արդյունքում վերջինս որոշեց կոմպենսացնել Քոչարյանի գործոնը և ռուսներին դուր գալու համար որոշեց Սիրիա ուղարկել փոքրիկ զորախումբ: Սակայն այդ քայլով նա փչացրեց ամերիկացիների հետ իր հարաբերությունները, բայց Մոսկվայում իր հանդեպ վստահությունը վերականգնելու խնդիրը չլուծեց:
Հետագա բոլոր գործընթացներում իր համար պարզ դարձավ, թե ինչ աստիճանի է կախված Մոսկվայից: Գազի գնից սկսած, մինչև ղարաբաղյան բանակցային գործընթացի հարցում նա հասկացել է, որ իր մանևրի լյուֆտը մեծ չէ: Սակայն մյուս կողմից Քոչարյանին ազատելով կալանքից նա լուրջ խնդրի առաջ կարող է կանգնել:
Ահա թե ինչու Փաշինյանը սկսել է ... շանտաժի ենթարկել Պուտինին:
Սակայն չի հասկանում, որ վա-բանկ կարելի է թղթախաղի ժամանակ գնալ, երբ կոնի վրա չի դրված երկրի ու ազգի ճակատագիրը: Իսկ երկրին վնաս տալու դեպքում, թուխիկյաններից բացի նաև ինքը` Փաշինյանն էլ է պատասխան տալու: Իսկ Պուտինը, ինչպես հայտնի է, չի սիրում, երբ իր հետ այդ լեզվով են խոսում:
Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...