ՄԻԵԴ-ի վճիռները կատարելու համար կառավարությունը պարտավորվեց 8 գործով վճարել ավելի քան 81 հազար եվրո
Կառավարությունը միջոցներ հատկացրեց Արդարադատության նախարարությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարման հրամայականով:
Նախագծերից մեկով` ՄԻԵԴ-ի «Ավագյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի նոյեմբերի 22-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 900 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Նշված գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի փետրվարի 22-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 22-ն է:
Մեկ այլ նախագծով ՄԻԵԴ-ի «Մաշինյանը և Ռամազյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2019 թվականի փետրվարի 14-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 14 000 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի փետրվարի 14-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 14-ն է:
ՄԻԵԴ-ի «Մհեր Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 4413/10 գանգատ) 2019 թվականի փետրվարի 14-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 5 200 (հինգ հազար երկու հարյուր) եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Նշված գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի փետրվարի 14-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 14-ն:
ՄԻԵԴ-ի «Լևոն Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2019 թվականի փետրվարի 14-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 17 200 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Նշված գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի փետրվարի 14-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 14-ն է:
Եվս մեկ գործով` ՄԻԵԴ-ի «Ռամազյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 54769/10 գանգատ) 2019 թվականի փետրվարի 14-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 10 400 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Նշված գործով ՄԻԵԴ_ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի փետրվարի 14-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 14-ն է:
ՄԻԵԴ-ի «Վարդանյանը և Հախվերդյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2019 թվականի փետրվարի 14-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 14 000 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Նշված գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի փետրվարի 14-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 14-ն է:
ՄԻԵԴ-ի «Փարսադանյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 5444/10 գանգատ) 2019 թվականի փետրվարի 14-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 8 600 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Նշված գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի փետրվարի 14-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 14-ն է:
ՄԻԵԴ-ի «Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2019 թվականի մարտի 14-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 10 800 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Նշված գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի մարտի 14-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի հունիսի 14-ն է:
Այսպիսով` ընդհանուր առմամբ ՀՀ-ն պարտավորվում է ՄԻԵԴ վճիռներով վճարել 81 100 եվրոյին համարժեք դրամ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026