Սուդանցի զինվորականները հայտարարել են նախագահի եւ կառավարության հրաժարականի մասին
Լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքը՝ հղում կատարելով իր աղբյուրներին, հավաստիացնում է, որ Սուդանի բանակը հինգշաբթի օրվա իր արտահերթ նիստում որոշել է պաշտոնից հանել երկրի նախագահ Օմար ալ Բաշիրին եւ հրաժարական պարտադրել կառավարությանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ բանակը կհայտարարի ռազմական խորհրդի ստեղծման մասին, որը երկիրը կղեկավարի անցումային շրջանում։ Նշվում է, որ այն կարող է տեւել մեկ տարի։
Սուդանյան Sudan Tribune թերթը տեղեկացնում է, որ Խարթումում տեղի է ունեցել երկրի ԶՈւ գլխավոր շտաբի արտահերթ նիստ՝ առանց նախագահ ալ Բաշիրի մասնակցության։ Թերթի տվյալներով՝ զինվորականները նաեւ վերահսկում են երկրի հեռուստատեսությունը. հեռուստատեսությամբ ցուցադրվում են «ռազմական քայլերգեր», առաջիկայում բանակը խոստանում է հանդես գալ «կարեւոր հայտարարությամբ»։
«Սուդանի բանակը որոշել է հանել Օմար ալ Բաշիրին պաշտոնից, ինչպես նաեւ նրա տեղակալներին ու օգնականներին, եւ հրաժարական պարտադրել կառավարությանը»,- տեղեկացնում է հեռուստաալիքը։
Նրա տվյալներով՝ Խարթումի փողոցներում ուժեղացված է բանակի ներկայությունը։
Սուդանում արդեն մոտ չորս ամիս շարունակվում են ժողովրդական ընդվզումները, որոնք սկսվել են հացի գների իջեցման պահանջով, բայց աստիճանաբար վերածվել են Օմար ալ Բաշիրի ռեժիմը փոխելու կարգախոսներով, որն իշխանությունում է արդեն 30 տարի։ Այդ ընթացում, ընդդիմադիրների եւ իրավապաշտպանների տվյալներով, սպանվել է մոտ 60 ցուցարար, հարյուրավորները տուժել են, կա մի քանի հազար կալանված։
Անցած հանգստյան օրերին հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Խարթումի եւ այլ քաղաքների փողոցներ, որպեսզի պահանջեն նախագահի հրաժարականը։ Մասնավորապես, ցուցարարները եկել են բանակի Գլխավոր շտաբի շենքի մոտ, որպեսզի զինվորականներին կոչ անեն «կանգնել ժողովրդի կողմում եւ հասնել նախագահի հրաժարականին»։ Քաղաքի մի շարք շրջաններում փոխհրաձգություն է սկսվել ցուցարարների միջեւ, որոնց աջակցել են որոշ զինվորականներ եւ անվտանգության աշխատակիցներ։
Վերջին շաբաթներին Սուդանում բողոքների կենտրոն է դարձել Խարթումում պաշտպանության նախարարության շենքերի համալիրը՝ նախագահի նստավայրից ոչ հեռու, որի առջեւ ցուցարարների մշտական վրանն է, եւ որտեղ գիշեր ու ցերեկ հարյուրավոր ընդվզողներ կան։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026