Գյուղացին 1-2 ամսից հասունացած մթերքը քաղելու է եւ շիվարելու, թե ում հանձնի
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր գրեթե բոլոր ակտիվ մարդիկ ուշադիր հետեւում են «Սպայկայի» շուրջ ծավալվող իրադարձություններին։ Ոմանք զարմանում են, թե ինչպես կարելի է բիզնեսի հանդեպ նման անփույթ վերաբերմունք ունենալ եւ սպասել, որ ներդրումներ կգան երկիր։
Մյուսները կարծում են, որ արդարության հաստատման, պետությունից թաքցված գումարները հետ վերադարձնելու գաղափարն էլ պակաս կարեւոր չէ, եւ շատ հանգիստ են վերաբերվում «Սպայկայի» սնանկացմանը կամ փակմանը։
Ասում են՝ ոչինչ, մեկը կփակվի, մյուսները կհայտնվեն, շուկան (սուրբ տեղը) դատարկ չի մնա։
Իսկ վարչապետն առհասարակ հայտարարում է․ «Շատ խելոք էլ կաշխատեն, որովհետեւ ոչ մեկ էսօր, առավել եւս իրենք, չեն համաձայնի միլիոնավոր դոլարների կորուստ ունենալ, ինչ է թե բոյկոտեն», համ էլ՝ «էս ժողովրդին գերի՞ են վերցրել, իրենց կողքով անցնել չի՞ կարելի»։ Իհարկե, կարելի է բոլորի «կողքով» էլ անցնել, բոլորին էլ նստեցնել, դատել, փակել ու սնանկացնել։ Մանավանդ եթե դու երկրի առաջին դեմքն ես, եւ քո ցանկությունն աշխատում է անգամ աշխատանքային ու մյուս օրենսգրքերի փոխարեն։
Անշուշտ, ժամանակի ընթացքում նորերն էլ կհայտնվեն, գուցե՝ ինչ-որ չափով իշխանությունների հետ փոխկապակցված ու նրանց տանիքի տակ աշխատող։ Բայց դրա համար նախ ժամանակ եւ ռեսուրսներ են հարկավոր։ «Սպայկայի» նման ընկերությունները մի օրում կամ մի տարում չեն ձեւավորվում։
Դա երկար տարիների տքնաջան աշխատանք է, ներդրումներ, կապեր, լիցենզիաներ, մատակարարման խողովակներ ու վարկեր։ Ինչքան էլ շուկան դատարկ լինի, եւ բիզնես անելու ցանկությունը՝ մեծ, ինչպես իրենց՝ տնտեսությունը զարգացնելու ցանկությունն է մեծ, ունակություններ են հարկավոր, գիտելիքներ, շնորհք։ Իսկ գյուղացին 1-2 ամսից հասունացած մթերքը քաղելու է եւ շիվարելու, թե ում հանձնի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է Մար...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...