Մեկանգամյա սնունդ, 8 կմ ոտքով քայլք, սառը ջրով վաննաներ. Twitter-ի միլիարդատեր հիմնադիրը պատմել է խիստ առօրյայի մասին
Ամերիկյան Twitter սոցկայքի հիմնադիր, գործադիր տնօրեն Ջեք Դորսին պատմել է իր առօրյայի մասին՝ մանրամասնելով, որ հետևում է խիստ սննդակարգի, պարտադիր մարզվում է, օրական մի քանի ժամ մեդիտացիայով է զբաղվում, հրաժարվել է բոլոր վնասակար սովորություններից:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 42-ամյա միլիարդատերը պատմել է, որ օրվա մեջ սնվում է միայն մեկ անգամ՝ ճաշին, մինչդեռ ուրբաթ և շաբաթ օրերին ընդհանրապես չի սնվում: Դրա փոխարեն նա անընդհատ ջուր է խմում, վիտամիններ ընդունում:
Մթերքներից նա նախընտրում է ձկնեղեն, հավի միս, սթեյք, աղցաններ, հատապտուղներ, բանջարեղեն և սև շոկոլադ: Հատուկ առիթներին նա իրեն թույլ է տալիս կարմիր գինի, սակայն շատ փոքր չափաբաժնով, որպեսզի դա վատ չանդրադառնա առողջ քնի վրա:
Բացի այդ` Դորսին հրաժարվել է տաք ջրով լոգանքներից, ամեն օր իր տնից ոտքով 8 կմ է անցնում աշխատավայր հասնելու համար: Դորսիի խոսքով՝ ինքն այս ամենն անում է միտքը մշտապես սթափ վիճակում պահելու համար:
5,3 մլրդ դոլար կարողության տերը նշել է, որ այսպիսի առօրյայի շնորհիվ ժամանակն իր համար ավելի դանդաղ է անցնում:
Դորսին հավելել է, որ օրը պարտադիր սկսում է սառը ջրով վաննայի ընդունումից:
«Ոչինչ ինձ այդքան վստահություն և թարմություն չի հաղորդում, որքան վաղ առավոտյան սառը ջրով վաննան»,-նշել է միլիարդատերը՝ հավելելով, որ օրվա մեջ երեք անգամ այդպիսի վաննա է ընդունում:
Ինչ վերաբերում է սթրեսին, ապա Դորսին նշել է, որ այն հաղթահարում է մեդիտացիայի միջոցով: Բացի այդ՝ նա իր համար սահմանել է տասը օր, որի ընթացքում նա ո՛չ կարդում է, ո՛չ գրում, ո՛չ էլ որևէ էլեկտրոնային սարքից օգտվում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026