Բնական է՝ հնդկական սերիալը մեծ վարկանիշ ունի, բայց առաջարկելու ենք պետական ֆոնդ ստեղծել հանրօգուտ հաղորդումների համար. ՀՌԱՀ նախագահ
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ներկայացվեց «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը:
Հիմնական զեկուցող, հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշեց, որ այս պահին ոլորտը կարգավորվող գրեթե բոլոր օրենքները թերի են և արմատական փոփոխության կարիք ունեք:
Ըստ նրա՝ թեև այս հանձնաժողովի նկատմամբ կա կարծրատիպային մտածելակերպ, թե դա այն հանձնաժողովն է, որ ժամանակին փակել էր «Ա1+»-ը, և մամլիչ դեր է կատարել, մինչդեռ այսօր միանշանակ այդպես չէ:
Տիգրան Հակոբյանը նշեց, որ այսօր ՀՀ-ում գործում են 128 հեռուստառադիոընկերություններ, որոնցից 118-ը լիցենզավորված են, 7-ը հանրային են և 3-ը միջպետական պայմանագրերով են գործում: Սրանցից 100-ը հեռուստաընկերություն են, 18-ը՝ ռադիոընկերություն, 35-ը՝ եթերային են. կան 65 կաբելային օպերատորներ, որոնից 23-ը թվային տիրույթում են հեռարձակվում:
«Այս ծավալը կարգավորում է հանձնաժողովի կողմից, այսինքն՝ լիցենզավորում, մշտադիտարկվում են, որ գործեն ազատ, անկաշկանդ և համապատասխանեն օրենքներին»,-ասաց նա:
Տիգրան Հակոբյանը նշեց, որ հեղափոխությունն արմատապես փոխել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործառույթները: Ըստ նրա՝ այնպես չէ, որ նախկինում օրենքը խախտում էին. «Ուղղակի հոսքերը, որ կարգավորման պետք է հասնեին, չէր հասնում, որևէ մեկը չէր դիմում, որ օրինակ՝ կաբելային տիրույթում հեռարձակում ունենան, սեփական ծրագրերի համար չէին դիմում: 2017-ին սեփական հաղորդում բացելու որևէ դիմում չի եղել, իսկ սեպտեմբերից արդեն 31-ն են»,-ասաց նա և հավելեց՝ իրենք ընդամենը տալիս են բիզնես պլան, ու եթե ամեն ինչ նորմալ էր, տալիս են հեռարձակումը:
Հանձնաժողովի նախագահը նաև նշեց, որ եթե մի քանի տարի առաջ մշտադիտարկվում էին 70-80 հեռուստածրագրեր, այսօր մշտադիտարկման ենթակա է մոտ 1800 ծրագիր:
Տիգրան Հակոբյանը նշեց, որ իրենք ամեն շաբաթ հեռուստառադիոընկերություններից տեղեկանքներ են պահանջում և այստեղ էլ խնդիրներ ունեն:«Օրինակ՝ օրենքի պահանջն է, որ երեկոյան 12-ին հնչի հիմնը, ինչի զանգվածային խախտումներ են արձանագրվում, բայց եթե համապատասխան օրենքի նորմի՝ ուժգին արձագանքենք, պետք է ամեն շաբաթ նկատողություն տանք և զրկենք լիցենզիայից: Դա օրենսդրական կարգավորում ունի, բայց, մեր կարծիքով, այդ նորմը ապահովելն անհնար է, միգուցե 10 տարի առաջ հնարավոր էր, բայց այսօր այս դինամիկ ուղիղ եթերներում, երբ համերգների, միջազգային խաղերի ուղիղ եթերներ կան, որն ըստ ստացված պայմանագրի՝ ընդմիջել չեն կարող, պրոբլեմի առաջ ենք կանգնում: Ինքը, միգուցե, հայրենասիրական նպատակ ուներ, բայց սկսել է բացասական դեր ունենալ: Օրինակ՝ 12-ն անց է և եթե մեր օրհներգով ընդհատվում է էրոտիկ էլեմենտներով ֆիլմը կամ հաղորդումը, եթե չեմ կարծում, թե դա բարձրացնում է մարդկանց հայրենասիրական ջիղը կամ հայրենիքի նկատմամբ սերը»,-ասաց նա:
Հանձնաժողովի նախագահն ասաց, որ ամեն ամիս ստուգում են և ըստ օրենքի պահանջի՝ հայրենական հաղորդումները պետք է լինեն 55%-ից ոչ պակաս: Ըստ նրա՝ հանրապետական ու հանրային ալիքները պահպանում են, բայց մարզային ալիքներում խայտառակ բովանդակություն է, հայերեն բովանդակությամբ հաղորդումները 55-ի փոխարեն 15-16% է: Ընդ որում՝ նա ասաց, որ այդ պահանջը ԱՊՀ երկրներից ամենաքիչը ՀՀ-ում է:
Տիգրան Հակոբյանը նշեց, որ հանրօգուտ հաղորդումների խնդիր կա, ուստի առաջարկելու են, որ պետական ֆոնդ ստեղծվի, և պետությունը որոշակի գումար վճարի, որպեսզի հեռուստաընկերությունները այդ հանրօգուտ կոնտենտը հեռարձակեն: «Այսօր որևէ հեռուստաընկերություն դրա համար շահագրգռված չէ: Բնական է, որ Արմենչիկի համերգը կամ հնդկական սերիալը ավելի մեծ վարկանիշ է հավաքում՝ ուրեմն գովազդային գումար, քան Խաչատրյանի համակարգը կամ այլ բան»,-ասաց նա:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է Մար...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...