Ստրասբուրգում Փաշինյանին հարց տալու համար գրանցվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գրեթե ամբողջ պատվիրակությունը
ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց տալու համար գրանցվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գրեթե ամբողջ պատվիրակությունը, գրանցումը դեռեւս շարունակվում է: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը:
«Կարելի է պատկերացնել, որ հարցեր կլինեն Հայաստանում ժողովրդավարության, տարածաշրջանային զարգացումների, Լեռնային Ղարաբաղի խնդրի, եվրոպական եւ այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ: Հարցերը կլինեն բազմազան: 15-20 րոպե կլինի ելույթի համար եւ մոտ 30-35 րոպե կհատկացվի հարց ու պատասխանին»,- մանրամասնեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ադրբեջանցիների հարցերը կանխատեսելի են:
Նա շեշտեց, որ ՀՀ վարչապետի՝ Ստրասբուրգ կատարելիք այցից ակնկալիքները մեծ են: «Մենք լայն օրակարգ ունենք Եվրոպայի խորհրդի հետ, հատկապես օրենսդրական բարեփոխումների, Եվրոպայի խորհրդի մի շարք կոնվենցիաների ստորագրման եւ վավերացման, ինչպես նաեւ մասնագիտական մարմիններին անդամակցությունն ընդլայնելու առումով: Եվ այս քննարկումները միանշանակ կնպաստեն այդ գործընթացին: Մենք ունենք գործողությունների ծրագիր Եվրոպայի խորհրդի հետ, 2019 թվականին պետք է տանք մեկնարկը, ծրագիրը նախատեսված է 4 տարվա համար, որը ներառում է տարբեր ոլորտներում աջակցություն կազմակերպության կողմից: Եվ, իհարկե, այս այցը այդ գործընթացին նույնպես լիցք կհաղորդի»,- նշեց Պարույր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ վարչապետի այցը նաեւ Ստրասբուրգի հայ համայնքի հետ շփվելու լավ առիթ է:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 11-ին կմասնակցի ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով եւ կպատասխանի պատգամավորների հարցերին:
Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: Նիկոլ Փաշինյանը եւ Թորբյորն Յագլանդը հանդես կգան ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ:
ՀՀ վարչապետը, ԵԽ գլխավոր քարտուղարը եւ ԵԽԽՎ նախագահը Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում՝ Եվրոպայի պալատում, պաշտոնապես կբացեն «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:
Այցի շրջանակում նախատեսվում է նաեւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026