Ծառուկյանին պատկանող գազալցակայաններից մեկում ստուգում է իրականացվում. Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստացված դիմում–բողոքի հիման ստուգում է իրականացնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններից մեկում, սակայն ստուգումը դեռ չի ավարտվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։
«Այս պահին խախտումների մասին չեմ կարող խոսել, քանի որ ստուգումը դեռ չի ավարտվել»,–ասաց նա։
Կոտոլյանի խոսքով՝ Ծառուկյանին պատկանող ԱԳԼՃԿ–ներից միայն այդ մեկում է ստուգում իրականացվում։
Նա անդրադարձավ նաեւ կիլոգրամով գազի վաճառքին, նշեց, որ գազի գինը դրա արդյունքում չի փոխվելու. «Ակցիզային հարկի փոփոխման դեպքում քանի որ խորանարդ մետրից անցում ենք կատարում կիլոգրամի, հազար մետր խորանարդի դեպքում ակցիզային հարկը 25 հազար դրամ է, իսկ հազար կիլոգրամի դեպքում լինելու է 34 հազար դրամ։ Սակայն դա չի նշանակում, թե գազի գինը փոփոխվելու է, քանի որ 1 կգ գազը հավասար է 1.36 խորանարդ մետրի։ Այսինքն փոխվում է միայն չափման միավորը, երկրորդը՝ նաեւ «Գազպրոմի» հետ ենք զրուցել, նրանք վստահեցրել են, որ իրենց կողմից տրամադրվող գազի գինը չի փոփոխվել, ուստի հետեւություն կարող ենք անել, որ գազի գինը չի փոխվել»։
Կոտոլյանի փոխանցմամբ՝ հնարավոր է լինեն տնտեսվարողներ, որոնք փորձեն օգտվել եւ թանկացնել գազի գինը մայիսի 1-ից, բայց դրա հիմքերը չկան. «Բնականաբար կիլոգրամի անցումը լինելու է մայիսի 1-ից, հնարավոր է որոշ տնտեսվարողներ փորձեն շահարկել դա, սակայն դա կլինի ապատեղեկատվություն»։
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, նրա խոսքով, ՏՄՊՊՀ–ի ու ՊԵԿ–ի հետ համատեղ պետք է կանխի արհեստական գնաճը, եթե այդպիսիք լինենք։
Կոտոլյանի խոսքով՝ տնտեսավարողների կողմից գազի խտության մեջ կատարվող խախտումների դեմ պայքարի ամենագործուն մեխանիզմը կիլոգրամով վաճառքի անցնելն է. «Դա էր պատճառը, որ առաջ քաշեցինք այս օրենսդրական փոփոխությունը, որ նվազեցնենք առկա ռիսկերից»։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է Մար...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...