Իսրայելուհին ապահարզան է պահանջել, երբ հայտնաբերել է, որ ամուսինն իրեն անդամագրել է Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությանը
Իսրայելում Կնեսեթի ընտրությունների անցկացման օրը «Մակո» կայքը պատմել է երկրի կենտրոնից մի ընտանիքի դրամայի մասին:
Հրապարակման մեջ նշվում է, որ 4 երեխաներ ունեցող ամուսինների հարաբերությունները փչացել են այն բանից հետո, երբ կինը հայտնաբերել է, որ «Լիկուդ» կուսակցության անդամ է:
Կնոջ խոսքով՝ ինքը ստիպված էր մի ամբողջ հետաքննություն անցկացնել պարզելու համար, թե ինչու է սկսել հաղորդագրություններ ստանալ, որոնք հասցեագրված են «Լիկուդի» անդամներին: Վերցնելով կուսակցության մեջ գրանցվելու ձեւաթուղթը՝ նա հայտնաբերել է, որ այն լրացրել է իր ամուսինը: Կինը պնդում է, որ ամուսինը նշել է ոչ միայն իր անձնական տվյալները, այլեւ կեղծել է իր ստորագրությունը:
Կինն իր փաստաբանների միջոցով դիմել է ռաբբիական դատարան՝ ապահարզան պահանջելով եւ ամուսնուն մեղադրելով «բռնության գործադրման մեջ»:
«Մակոն» նշում է, որ ամուսինը չի հերքում այն, որ կնոջը գրանցել է «Լիկուդի» մեջ: Նրա խոսքով՝ դա արել է մտերիմ ընկերոջն օգնելու համար, որին կուսակցության 10 նոր անդամ էր պետք: Սակայն տղամարդը երդվում է, որ չնայած տվել է կնոջ տվյալները, նրա ստորագրությունը չի կեղծել:
Կինը պահանջել է, որ ամուսինն անմիջապես իրեն տա ապահարզանի մասին նամակը («գեթ») եւ վճարի գումարը, որն իրեն վերապահված է ամուսնական պայմանագրով, հակառակ դեպքում կդիմի ոստիկանություն:
Այս գործով ռաբբիական դատարանի նիստը տեղի կունենա Կնեսեթի ընտրություններից հետո 2 շաբաթ անց:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026