Պենտագոնը Մեքսիկայի սահմանին պատի կառուցման պայմանագրեր է կնքել
Պենտագոնը Մեքսիկայի սահմանին պատի կառուցման գրեթե միլիարդ դոլարի պայմանագրեր է կնքել 2 ընկերությունների հետ, նշված է գերատեսչության չորեքշաբթի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մասնավորապես՝ 789 մլն դոլարի մի պայմանագիրը ստացել է տեխասյան SLSCO Ltd ընկերությունը: Այս գումարը կծախսվի Նյու Մեքսիկո նահանգում Սանտա Թերեզա քաղաքի շրջանում արգելապատնեշների կառուցման վրա:
Երկրորդ՝ 187 մլն դոլարի պայմանագիրը բաժին է հասել Barnard Construction Co. Inc ընկերությանը: Այն պատ կկառուցի Արիզոնա նահանգի Յումա քաղաքի շրջանում:
Նախատեսվում է երկու պատվերներով էլ շինարարական աշխատանքներն ավարտել 2020 թվականի աշնանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ սահմանին արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարել, որպեսզի այլ նպատակների համար նախատեսված մոտ 6,4 մլրդ դոլարը Կոնգրեսին շրջանցելով օգտագործի սահմանին արգելապատնեշներ կառուցելու համար. ըստ Սահմանադրության՝ Կոնգրեսը պետք է հավանություն տա բյուջեի ցանկացած ծախսին: Այս քայլն արդեն վիճարկվում է դատարաններում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026