Օրենսդիր և գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձինք գործ հարուցելու ցուցում տալու իրավասությամբ օժտված չեն. Դատախազություն
«Փաստինֆո»-ն գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով գործի հարուցումից հետո Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ վարչապետը գործ հարուցելու ցուցում տալու լիազորություն չունի. «Քրեական դատավարությանօրենսգիրքը սահմանում է, թե ով ինչ ցուցումներ կարող է տալ քրեական գործ հարուցելու համար,և դա ոչ թե վարչապետն է, այլ դատախազը»,-ասել էր ՄԻՊ-ը:
Սրան ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարեց, թե «Թող քրեական գործ հարուցեն և ինձ տանեն դատեն», ապա ժամեր անց ֆեյսբուքյան գրառմամբ փորձեց պարզաբանել իրավիճակը՝ նշելով, թե ամեն ինչ օրինական է. «Հարգելիներս, ես ցուցում եմ տվել ստացված օպերատիվ տեղեկությանը օրենքով նախատեսված ընթացք տալու մասին, ինչի արդյունքում հարուցվել է քրգործ: Ցուցումը տվել եմ վարչապետին ենթակա մարմնին: Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ օրինական է»:
Մեկնաբանության համար «Փաստինֆո»-ն դիմեց ՀՀ դատախազություն՝ ճշտելու, թե ի վերջո ով ունի լիազորություն գործ հարուցելու ցուցում տալու եւ ով՝ ոչ: Ի պատասխան մեր հարցին՝ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը տեղեկացրեց. «Քրեական գործ հարուցվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում՝ դատախազի, քննիչի, հետաքննության մարմինների կողմից:
Նույն ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն սահմանում է քրեական դատավարության մասնակիցների շրջանակը, հստակեցնում քրեական վարույթի ընթացքում դատավարական ցուցում տալու իրավասությամբ օժտված սուբյեկտներին: Օրենսդիր և գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձինք դրանց թվին չեն պատկանում»:
Խաչատրյանը միաժամանակ նշեց, որ ՀՀ վարչապետը իրավասու է տիրապետել ՀՀ վարչապետին ենթակա մարմնի, տվյալ դեպքում՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված առերևույթ հանցագործության մասին վկայող տվյալներին»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է Մար...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...