Ընտրություններ եւ ապստամբություն
Նարինե Մկրտչյանը ծավալուն հոդվածով անդրադարձել է նախընտրական շրջանին, անդրադարձել հնարավոր զարգացումներին: Ներկայացնում ենք հոդվածի մի հատվածը:
Հասարակական տրամադրությունները ենթադրել են տալիս, որ ապաքաղաքական եւ գաղափարազուրկ այս ընտրություններն առանձնանալու են նաեւ անվավեր քվեաթերթիկների աննախադեպ բարձր տոկոսով եւ ընտրողների ցածր մասնակցությամբ, թեպետ նրանց ընդհանուր թիվն ի սկզբանե ուռճացվել է, իսկ քվեարկության օրը ընտրատեղամասեր բերված ընտրակաշառվածներով մասնակցության տոկոսը կավելացվի՝ ընտրակեղծարարությունների եւ «մասնակցային ընտրությունների» համար:
Ինչ վերաբերում է քվեարկության արդյունքներին, ապա քարոզարշավը եւ հանրային տրամադրությունները ենթադրել են տալիս, որ դրանց իրական տոկոսային պատկերը թերեւս այսպիսին լինի՝ Ծառուկյան դաշինք-31 տոկոս, ՕՐՕ-25, ՀՀԿ-16, ԵԼՔ-10, Կոնգրես-ՀԺԿ-7, «Ազատ դեմոկրատներ»-3, «Հայկական վերածնունդ»-3, ՀՅԴ-3, ՀԿԿ-2: Սակայն ըստ մանդատների բաշխման (ներառյալ՝ վարկանիշային թեկնածուները) ԿԸՀ-ն, թերեւս, կհրապարակի հետեւյալ տվյալները. ՀՀԿ-44 մանդատ, Ծառուկյան դաշինք-31, ԵԼՔ-10, ՕՐՕ-9, Կոնգրես-ՀԺԿ-7: Այսօրինակ հաշվարկի տրամաբանության համաձայն, առանց ՀՀԿ-ի անհնար կլինի կազմել կոալիցիա: Եվ եթե Ծառուկյանը չհամաձայնի կոալիցիայի, ինչը քիչ հավանական է, ապա ՀՀԿ-ն կոալիցիա կկազմի մնացյալներից որեւէ մեկի հետ՝ ապահովելով մեծամասնությունը: Հնարավոր է նաեւ, որ կոալիցիոն առեւտրից խուսափելու համար ՀՀԿ-ի «հաշվին» ի սկզբանե գրանցվի 51 եւ ավել տոկոս, ըստ այդմ կփոխվեն մնացյալ թվերը:
Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=141987&l=am/


















































Պուտինը հաղթում է Ռուսաստանի նախագահական ընտրություններում
Ռուսաստանի ԿԸՀ-ն հայտնել է կիբերհարձակման հետմղման մասին
Չինաստանում փակվել են Ռուսաստանի նախագահական ընտրությունների ընտրատեղամասերը
Ուկրաինայում ռուսաստանցիներին թույլ չեն տալիս մասնակցել Ռուսաստանի նախագահի ընտրություններին
Երեւանում ընտրատեղամաս է բացվել Ռուսաստանի նախագահական ընտրություններում քվեարկելու համար
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր