Էրդողանի կուսակցությունը դիմել է ԿԸՀ-ին՝ Ստամբուլում նոր ընտրություններ անցկացնելու հայցով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը երեքշաբթի օրը դիմել է Բարձրագույն ընտրական հանձնաժողովին՝ Ստամբուլում նոր քաղաքային ընտրություններ անցկացնելու հայցով՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով NTV-ին։
Միաժամանակ, մարտի 31-ին թուրքական առաջնորդը խոստացել էր, որ հաջորդ ընտրությունները երկրում կանցկացվեն միայն 2023թ․։ Այդ տարի պետք է կայանան հերթական նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները։
Մարտի 31-ին Թուրքիայում անցկացվել են քաղաքային ընտրություններ, որոնց ընթացքում ընտրողները ընտրել են քաղաքապետների, տարածաշրջանային խորհրդարանների, խորհուրդների, գյուղական ավագանիների եւ գյուղական խորհուրդների անդամների։
Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքների բողոքարկումը դեռեւս ԿԸՀ-ն դիտարկում է։ Էրդողանը հայտարարում է բազմաթիվ խախտումների մասին, ընդդիմությունը պնդում է, որ նույնիսկ վերահաշվարկից հետո արդյունքները կլինեն իրենց թեկնածուի՝ Էկրեմ Իմամօղլու օգտին։ Նախնական ոչ պաշտոնական տվյալներով, նա 14 հազար ձայնով առաջ է անցել իշխող կուսակցության թեկնածուից՝ խորհրդարանի խոսնակ, նախկին վարչապետ Բինալի Յիլդիրիմից։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026