Ալժիրի խորհրդարանը հայտարարել է նախագահի պաշտոնակատարի անունը
Ալժիրի խորհրդարանը հայտարարել է ժամանակավոր առաջնորդի անունը, որը կփոխարինի նախագահի պաշտոնից հրաժարական տված Աբդելազիզ Բուտեֆլիկին, հաղորդում է Associated Press-ը:
Երեքշաբթի խորհրդարանը հայտարարել է, որ Վերին պալատի ղեկավար Աբդելքադեր Բենսալահը կդառնա Բուտեֆլիկի ժամանակավոր պաշտոնակատարը:
Նա իր պարտավորությունները կկատարի մինչեւ 90 օր՝ երկրի Սահմադարության համաձայն մինչեւ նոր ընտրությունների անցկացումը:
Բենսալահը Բուտեֆլիկի առանցքային դաշնակիցն է:
BBC-ն հաղորդում է, բողոքի ակցիաներին մասնակցում են ինչպես երիտասարսդ տղամարդիկ եւ կանայք, այնպես էլ ավելի հասուն տարիքային խմբի մարդիկ:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին հայտնի դարձավ երկրի նախագահ Աբդելազիզի Բուտեֆլիկի հրաժարականի մասին:
82-ամյա նախագահը հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ երկրի ԶՈւ շտաբի ղեկավարը անհապաղ գործողություններ էր պահանջել նրան պաշտոնից հեռացնելու համար:
Հազարավոր մարդիկ ավելի քան 7 շաբաթվա ընթացքում դուրս էին գալիս մայրաքաղաքի փողոցներ քաղաքական համակարգը փոխելու պահանջով, որը շատերը անընդունակ են համարում էական բարեփոխումների համար:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026