Պորոշենկոն հայտնել է, թե երբ է վերջին անգամ հարբել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ վերջին անգամ հարբել է ավելի քան 35 տարի առաջ, իսկ կինը, նախագահի խոսքով, իրեն հարբած վիճակում տեսել է միայն մեկ անգամ՝ հարսանիքից առաջ: Այս մասին Պորոշենկոն հայտնել «Խոսքի ազատություն» հաղորդման եթերում:
Հաղորդման տեսագրությունը հրապարակվել է ICTV հեռուստաալիքի յութուբյան էջում:
Այս կերպ Պորոշենկոն պատասխանել է նախագահական ընտրություններում իր մրցակցի՝ Վլադիմիր Զելենսկիի՝ ալկոհոլից և թմրանյութերից կախվածության թեստ հանձնելու մարտահրավերին:
Նախագահը նշել է, որ իրեն զարմացրել է նման մարտահրավերը, իսկ խոսակցություններն այն մասին, թե իբր ինքը «հաճախ է կոկորդը թրջում», ռուսական քարոզչության արդյունք են:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Զելենսկին Պորոշենկոյին «Օլիմպիական» մարզադաշտում հանրության առաջ բանավեճ անցկացնելու առաջարկ էր արել՝ պայման դնելով, որ բանավեճից առաջ նախագահական մրցապայքարի մասնակիցները պետք է ալկոհոլի և թմրանյութերի թեստ հանձնեն:
Պորոշենկոյի շտաբից նախ հայտարարել էին, որ նման պահանջը խախտում է սահմանված կարգը, սակայն ավելի ուշ Ուկրաինայի գործող նախագահն ընդունել էր մարտահրավերը: Արդյունքում երկու թեկնածուներն էլ արյան անալիզ էին հանձնել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026