Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 9-ին
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը նշանակել է Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման օրը, հաղորդում է Sputnik Ղազախստանը:
«Ես խորհրդակցել եմ Ելբասի Նուլսուլթան Նազարբաեւի հետ, ինչպես նաեւ հանդիպումներ եմ անցկացրել կառավարության, խորհրդարանի, Սահմանադրական խորհրդի եւ կուսակցության անդամների հետ: Արտահերթ ընտրությունների մասին որոշումը շատ կարեւոր եւ անհրաժեշտ քայլ է: Ես որոշում եմ ընդունել 2019-ի հունիսի 9-ին նախագահական ընտրությունների անցկացման մասին», - գործակալությունը մեջբերել է Տոկաեւի խոսքը բնակչության ուղղված տեսաուղերձից:
Կասիմ Ժոմարտ Տոկաեւն ընդգծել է, որ ազնիվ եւ թափանցիկ ընտրությունների երաշխավոր է: Անհրաժեշտ է հաստատել իրավահաջորդությունը, Ղազախստանի ներքին քաղաքականության կայունությունը, ընդգծել է նախագահը:
«Այսօր մենք բոլորս պատմական պահ ենք ապրում: Ղազախստանի Գերագույն իշխանությունը փոխանցվել է հանգիստ պայմաններում Սահմանադրությանը համապատասխան: Միջազգային հանրությունը հարգել է Ղախաստանին այդ քայլի համար», - ասել է Տոկաեւը:
Նա հավելել է, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո շրջայցեր է կատարել շրջաններով եւ գիտի մարդկանց տրամադրությունները: Տոկաեւը եկել է այն եզրակացության, որ Ղազախստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում, իսկ արտահերթ ընտրությունները չափազանց անհրաժեշտ են:
Ղազախստանում վերջին ընտրությունները անցկացվել են 2015-ի ապրիլին, դրանք արտահերթ էին: Այդ ժամանակ հաղթանակ էր տարել Նուրսուլթան Նազարբաեւը՝ ստանալով ընտրողների ձայների մոտ 98 տոկոսը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026