ԱՄՆ ավելի քան 70 կոնգրեսական միացել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև ներկայացնելու նախաձեռնությանը
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին ընդառաջ ամերիկացի կոնգրեսականներ Ադամ Շիֆին ու Գուս Բիլիրակիսին է միացել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 70 անդամ՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև, որի նպատակն է ԱՄՆ քաղաքականության մեջ հետևյալ դրույթների ամրագրումը.
1. Հայոց ցեղասպանության հերքման մերժում,
2. ԱՄՆ կառավարության կողմից այս հանցանքի պաշտոնական ճանաչում և ոգեկոչում,
3. Ժամանակակից աշխարհում նման հանցանքները կանխելու նպատակով Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ ուսուցում կազմակերպելու կարևորության գիտակցում:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է կոնգրեսականների երկկուսակցական նախաձեռնությունը՝ կարևորելով հատկապես այն, որ ԱՄՆ ապագա սերունդները պետք է կրթության միջոցով տեղեկացված լինեն հայերի դեմ կազմակերպված հանցագործության փաստերի մասին:
Կոնգրեսական Ադամ Շիֆը, խոսելով բանաձևի մասին, նշել է, որ ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրության իրականացրած և 1,5 մլն հայի կյանք խլած ցեղասպանությունը «սոսկ անցյալի փաստ չէ, այլ ներկայում առկախված սպառնալիք»:
«Դրա հերքումը ոչ միայն շարունակական վիրավորանք է փրկվածների համար, այլև մեկ այլ ժողովրդի դեմ ցեղասպանության կրկնության վտանգ: Ավելի կարևոր է դառնում Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության՝ որպես պատմական փաստի ճանաչումը»,-ասել է կոնգրեսականը:
Նրա գործընկեր Գուս Բիլիրակիսն իր հերթին նշել է, որ «ցեղասպանությունը ոչ թե պետք է հերքել, այլ ընդունել որպես մարդկության համար պատուհաս»:
«Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունում քաջության նոր էջ կբացի: Գործող վարչակազմի հաստատուն առաջնորդությամբ՝ ժամանակն է, որ Միացյալ Նահանգները Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության հերքման դեմ կանգնի»,-եզրափակել է կոնգրեսականը:

















































«Ադրբեջանցին Հադրութում հայ ծերունու է գլխատել, դա սովորական պատերազմական հանցագործություն չէ»․ Սիրանուշ Սահակյան
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը՝ Հայոց ցեղասպանության մասին. Այդ հանցագործությունները երբեք չեն մոռացվի
Հոգեւորականների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Գարեգին Բ-ն. Հնչեց Հայր մերը
Հիշում ենք եւ պաշտպանում․ ՊՆ խոսնակ
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է. բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026