Կոշտ Brexit-ը կանխող օրինագիծն ստացավ թագուհու հավանությունը
Առանց համաձայնագրի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կանխող օրինագիծն ստացել Է թագուհու հավանությունը եւ դարձել օրենք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեր միջկուսակցական օրինագիծն այժմ ունի թագուհու համաձայնությունը: Խորհրդարանն այսօր քվեարկեց այն քաոսի եւ վնասի դեմ, որը կարող Է պատճառվել աշխատանքի, արտադրության, բժշկական ապահովման, ոստիկանության եւ անվտանգության ոլորտին առանց գործարքի Եվրամիությունից դուրս գալուց»,- ապրիլի 8-ին գրել Է օրինագծի հեղինակ, Լեյբորիստական կուսակցության անդամ Իվետ Քուպերն իր Twitter-ում:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատները պաշտպանել են այն օրինագիծը, որը կառավարությանը պարտավորեցնում Է երկարացնել Brexit-ի հետաձգումը՝ խուսափելու համար առանց համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալուց:
Այսպիսով, առանց գործարքի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու տարբերակն այլեւս չի քննարկվի, եւ Լոնդոնն ստիպված կլինի հասնել ԵՄ-ի կողմից Brexit-ի գործընթացի երկարաձգման համաձայնությանն այն դեպքում, եթե Բրիտանիայի խորհրդարանում մինչեւ ապրիլի 12-ը գործարքն այդպես Էլ հավանության չարժանանա, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026