ԱՄՆ-ն առաջարկել է նոր տուրքեր մտցնել ԵՄ-ից ներկրվող մի շարք ապրանքների համար
Միացյալ Նահանգները դիտարկում է Եվրամիությունից ստացվող ապրանքների նոր տուրքեր մտցնելու հնարավորությունը, տեղեկացնում է RT-ն՝ հղում կատարելով ԱՄՆ առեւտրային ներկայացուցչի վարչության հայտարարությանը։
«Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը քանիցս տեղեկացրել է, որ Եվրամիության սուբսիդիաները Aribus-ի համար հակառակ էֆեկտ են գործել Միացյալ Նահանգներում։ Այսօր ԱՄՆ առեւտրային ներկայացուցչի վարչությունն սկսում է ԵՄ ապրանքների սահմանման գործընթացը, որոնց վրա կարող են դրվել լրացուցիչ տուրքեր, քանի դեռ ԵՄ-ը չի դադարեցրել այդ սուբսիդիաները»,- ասվում է գերատեսչության կայքում հրապարակված փաստաթղթում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր ԵՄ-ին տուրքեր մտցնել ապրանքների ներմուծման վրա, եթե երկրները չհամաձայնեն առեւտրի վերաբերյալ բանակցություններ վարել։
2018 թվականի աշնանը Եվրախորհրդարանի միջազգային առեւտրի կոմիտեն հրապարակել էր հետազոտություն, որում ներկայացրել է ԵՄ եւ ԱՄՆ առեւտրային հարաբերությունների զարգացման մի քանի տարբերակներ։
Դրանցից ամենահավանականն ու ամենավատը, ինչպես նշվել է, ենթադրում է Թրամփի վարչակազմի կողմից տուրքերի պահպանում պղնձի եւ ալյումինիումի վրա, միեւնույն ժամանակ՝ ԵՄ-ից ավտոմեքենաների եւ ավտոպահեստամասերի ներկրման տուրքեր մտցնելու հայտարարում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային վեճերի հետագա սրացում։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026