Լորդերի պալատը հավանության է արժանացրել Brexit-ի հետաձգման օրենսդրական նախագիծը
Բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատը երկուշաբթի օրը հավանության է արժանացրել Եվրոպական միությունից Միացյալ Թագավորության դուրս գալը հետաձգելու մասին օրենսդրական նախագիծը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նախագծի մշակողը Համայնքների պալատի լեյբորիստ պատգամավոր Իվետ Կուպերն է։ Ավելի վաղ ստորին պալատը մի ձայնի առավելությամբ էր հավանության արժանացրել նրա առաջարկած փաստաթուղթը։ Այժմ Լորդերի պալատի դրական գնահատականից հետո նախագիծը կվերադառնա ստորին պալատ եւ, ինչպես ակնկալվում է, կարող է հավանության արժանանալ այստեղ։ Դրանից հետո օրենքի կարգավիճակ ստանալու համար նրան անհրաժեշտ կլինի միայն թագավորական թույլտվությունը, սակայն դա ձեւական բնույթ կկրի։
Ինչպես նշվում է օրինագծում, օրենք դառնալու հաջորդ օրը վարչապետ Թերեզա Մեյը պետք է նշի Brexit-ի իրականացման նոր վերջնաժամկետ։ Այնուհետեւ այդ ժամկետը նույնպես պետք է արժանանա խորհրդարանի հավանությանը, որից հետո ԵՄ-ին համապատասխան հարցում կարվի։ Եվրոպական միությունն իր հերթին կարող է ընդունել կամ մերժել առաջարկը։
Սակայն իրավիճակը հետաքրքիր է նրանով, որ Մեյն արդեն անցել է այդ ճանապարհով՝ չսպասելով հիշատակված օրենքին։ Անցյալ ուրբաթ նա նամակով դիմել էր Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին՝ խնդրելով ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալը ապրիլի 12-ից հետաձգել մինչեւ հունիսի 30-ը։ Սակայն Բրյուսելը համաձայն է միայն երկարաժամկետ հետաձգման՝ մինչեւ հաջորդ տարվա մարտի վերջը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026