Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մխիթարյանը գոլային փոխանցումների քանակով շրջանցել է Վերոնին Իրանի ուշադրության կենտրոնում այժմ ինքնապաշտպանությունն է. Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իրանական հակամարտության կողմերը գիտակցում են դիվանագիտությանը վերադառնալու անհրաժեշտությունը Յուվենտուսը փրկվեց պարտությունից Ռոմայի դեմ գոլառատ խաղում Իրանից Հայաստան մարդկանց զանգվածային հոսք չկա Դուբայում զբոսաշրջիկները մնացել են զբոսանավի վրա Երևանի պետական կամերային թատրոնը մարտի 6-20-ը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում Փոփոխություններ՝ ավարտական քննությունների և փոխադրման կարգում Մեծ Բրիտանիայում առաջին երեխան է ծնվել մահացած դոնորից արգանդի փոխպատվաստում ստացած կնոջից Գազայում հրադադարի կոչ անելուց հետո նրա հոլիվուդյան կարիերան փաստացի կանգ է առել Մարսելը հաղթեց Լիոնին՝ Օբամեյանգի վերջին րոպեներին խփած գոլի շնորհիվ «Ռիսկային իրավիճակներ, բուլինգ»․ միջոցառում անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակում

Մխիթարյանը գոլային փոխանցումների քանակով շրջանցել է ՎերոնինԻրանի ուշադրության կենտրոնում այժմ ինքնապաշտպանությունն է. Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանԻրանական հակամարտության կողմերը գիտակցում են դիվանագիտությանը վերադառնալու անհրաժեշտությունըՅուվենտուսը փրկվեց պարտությունից Ռոմայի դեմ գոլառատ խաղումԻրանից Հայաստան մարդկանց զանգվածային հոսք չկաԴուբայում զբոսաշրջիկները մնացել են զբոսանավի վրաԵրևանի պետական կամերային թատրոնը մարտի 6-20-ը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ումՓոփոխություններ՝ ավարտական քննությունների և փոխադրման կարգումՄեծ Բրիտանիայում առաջին երեխան է ծնվել մահացած դոնորից արգանդի փոխպատվաստում ստացած կնոջիցԳազայում հրադադարի կոչ անելուց հետո նրա հոլիվուդյան կարիերան փաստացի կանգ է առելՄարսելը հաղթեց Լիոնին՝ Օբամեյանգի վերջին րոպեներին խփած գոլի շնորհիվ«Ռիսկային իրավիճակներ, բուլինգ»․ միջոցառում անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակումՊարգևատրվել են գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնության մեդալակիրներըՀրապարակվել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների ցանկըՀայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով Լիբանանում էՀամայնքային ոստիկանները հետախուզվողների են հայտնաբերելԵրևանի կամերային թատրոնի հիմնադիր Արա Երնջակյանը նշում է ծննդյան 75-ամյակըՃապոնիայի դեսպանատունը Ադրբեջանում դադարեցրել է իր գործունեությունըՓետրվարին հարկ վճարողների հետ ապահովել ենք 165.8 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահԻրանը հրթիռային հարձակում է իրականացրել Բենիամին Նեթանյահուի գրասենյակի վրաԻրանի Կարմիր մահիկը հայտնել է երկրում 555 զոհի մասինՖրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան սպառնում են Իրանին, Իսպանիան՝ քննադատում ԱՄՆ-ին եւ ԻսրայելինԼիբանանում փակվել են բոլոր կրթական հաստատություններըՎարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահինԿառաջարկեմ նոր ձևավորվող շարժումներին ներկայացնել՝ որտեղի՞ց են ֆինանսավորվում և ում կողմից. ԳալյանՎանաձորում տեղի ունեցած վթարի հետևանքով 9 քաղաքացի հոսպիտալացվել էՊեկինը իրանական հակամարտության կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններըԻսրայելը չի բացառում ցամաքային գործողությունները ԼիբանանումՀայաստանը պատրաստ է Իրանին տրամադրել ցանկացած անհրաժեշտ մարդասիրական օգնություն. Միրզոյանը՝ ԱրաղչիինԹուրքիա-Իրան սահմանի մաքսային անցակետերում արտակարգ իրավիճակ չկա. դադարեցվել են միայն ամենօրյա ուղևորափոխադրումներըԹվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներՄեր ռազմական ստորաբաժանումներն այժմ անկախ են, մեկուսացված և գործում են հրահանգների հիման վրա. ԱրաղչիԱրևաշատ գյուղում վագոն-տնակներում թմրանյութ է հայտնաբերվելԳերմանիան ակտիվորեն չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին. ՎադեֆուլԻսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է, որ այսուհետ «Հեզբոլլահ»-ի ղեկավարն իրենց համար ոչնչացման թիրախ էԱզարյանի անվան մարզադպրոցի շինարարությունը շարունակվում էԴա գին է, որ պետք է վճարենք՝ մեր գյուղերի տասնամյակներով շարունակվող դատարկման դիմաց․ փորձագետՍահմանադրությունից հռչակագիրը հանելու հետ կապված դեռ որոշում չկա. ԳալյանԴիտարկվում է Ուլնեցի-Ռուբինյանց-Աճառյան երկաթգծի ծրագրով նոր ճանապարհի կառուցումըՀարավային Լիբանանում մեծ տեղահանություն էՊայթյուններ են տեղի ունեցել Իրանի չորս քաղաքումՔրեական ու համայնքային ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է, առգրավվել է ապօրինի զենք-զինամթերքԱբու Դաբիի «Զայիդ» միջազգային օդանավակայանը վերսկսել է թռիչքները․ ՏԱՍՍՍահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը կվերաբացվի. ԱՍՀՆԲարձր արտադրողականությամբ արհեստական բանականության սարքավորումների (GPU) առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է. ԲՏԱ նախարարՀԷՑ-ը բացում է նոր սպասարկման կենտրոններ«Կարաս» հանրային սննդի օբյեկտում խախտվել են սանիտարական կանոնների, հիգիենիկ նորմատիվների պահանջներըԱրմավիրի քրեական ոստիկանները ապօրինի հանքարդյունահանման դեպք են բացահայտել (տեսանյութ)Սպանվել է «Հեզբոլլահի» քաղաքական թևի առաջնորդըԼոռու մարզի Ալավերդի և Ակներ բնակավայրերում նոր ավտոբուսներով հանրային տրանսպորտը գործարկված է
Հայաստան

Եթե «Սպայկա» ընկերությունը որոշի սաբոտաժի գնալ, իրոք խնդիրներ կարող են առաջանալ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, ապրիլի 8-ին որոշեց կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը): Առաջադրված մեղադրանքում Ղազարյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ եթե ընկերությունը որոշի սաբոտաժի գնալ, իրոք խնդիրներ կարող են առաջանալ:

 ««Սպայկա» ընկերությունը արտահանման առումով հսկայական դեր է կատարում Հայաստանի համար: Հիմա, թե ի՞նչ հետևանք կարող է առաջացնել այս կալանավորումը՝ չգիտեմ: Հույս ունեմ, որ ընկերությունը կշարունակի անխափան աշխատել, հակառակ դեպքում խնդիրներ կարող ենք ունենալ, որովհետև, ցավոք, տարիների ընթացքում մեզ մոտ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ընդամենը մեկ ընկերություն է ապահովում արտահանումների զգալի մասը: Եվ, եթե ընկերությունը սկսի ձախողել մինչև մրգերի հիմնական սեզոնի սկիզբը, ու այլ խաղացողներ՝ ընկերություններ չստեղծվեն, ապա լուրջ խնդիրներ կարող ենք ունենալ: Իհարկե, ռիսկային է այն, որ արտահանման զգալի մասը կախված է մեկ ընկերությունից: Անհրաժեշտ է, որպեսզի արտահանման թե՛ ուղիները, թե՛ շուկաները դիվերսիֆիկացվեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Խաչատրյանը:

«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանն էլ նկատեց.

««Սպայկան» բանջարեղեն, մրգեր, հատկապես՝ ծիրան արտահանող ամենախոշոր ընկերությունն է, հիմա չգիտեմ, թե ի՞նչ պետք է անեն, որ այդ կազմակերպությունը շարունակի աշխատել: Կարծում եմ՝ կալանավորումը հարցի լուծում չէ:

 Կարող էին նստել, տեսնել՝ ինչքան է պարտք պետությանը, լուծում տային, անցնեին առաջ: Ճիշտ է, «Սպայկան» միակ արտահանող ընկերությունը չէ, բայց միայն նրանք ունեն շատ մեքենա, կարծեմ՝ մոտ 280: Մինչև արտահանումները սկսելը՝ հունիս ամիսը, դեռ ժամանակ կա, միգուցե բանիմաց փոխվարչապետները հարցը լուծեն»:

«Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանի կարծիքով՝ կապ չունի տնօրենին կալանավորելը, մյուսները պետք է շարունակեն աշխատել:

««Սպայկան» մոնոպոլիան վերցրել էր իր ձեռքը և էժան գներով էր մրգերը գյուղացուց գնում: Գներն ինքն էր թելադրում: Գյուղացին էլ համաձայնում էր, քանի որ մտածում էր՝ ապրանք է, եթե մնա, ու ուրիշ գնորդ չլինի՝ կփչանա»,- նշեց Սարգիս Սեդրակյանը:

 Հավելենք, որ համաձայն ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության, «Սպայկա» ՍՊ ընկերության ղեկավարությունը ԵԱՏՄ անդամ պետություններ չհանդիսացող եվրոպական տարբեր պետություններից, այդ թվում՝ Լեհաստանից, Բելգիայից, 2014-2015թթ. ընթացքում «Սպայկա» ՍՊ ընկերության միջոցով ձեռք է բերել դեպի Հայաստանի Հանրապետություն փոխադրման և ներմուծման ենթակա պանիր, տանձ, խնձոր, չինական կաղամբ, լոլիկ և այլ ապրանքներ, որոնք 01.01.2015-11.01.2016թթ. ժամանակահատվածում Վրաստանի տարածքով իրականում ներմուծել է Հայաստանի Հանրապետություն:

ՊԵԿ-ից պարզաբանում են նաև, որ մեղադրանքի առաջադրման հիմքում միայն փորձագիտական եզրակացությունն է դրվել:

«7.036.666.312 դրամ հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարների հաշվարկման համար և մեղադրանքի համար հիմք են հանդիսացել քրեական գործով ձեռք բերված բազմաթիվ ելակետային տվյալներ՝ ապացույցներ, այդ թվում՝ օտարերկրյա պետություններ կատարված հարցումների արդյունքում ստացված համապատասխան փաստաթղթեր»:

168.am