«Սպայկա»–ի աշխատակիցների և ոստիկանների միջև քաշքշուկից հետո քաղաքացի է տարվել ոստիկանություն
«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման որոշման դեմ բողոքի ակցիա իրականացնողների և ոստիկանների միջև քաշքշուկի հետևանքով ոստիկանություն է տարվել մեկ քաղաքացի։
Քաղաքացին ոստիկնություն է բերվել վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 182–րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար՝ այն է ՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
«Սպայկայի» զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանն էլ դատարանի բակում բողոքի ակցիա իրականացնող ընկերության աշխատակիցներին տեղեկացրեց, որ փոխոստիկանապետը խոստացել է, որ բոլոր բերման ենթարկվածներն ազատ կարձակվեն։
Նա միաժամանակ հորդորեց ակցիայի մասնակիցներին ոչ իրավաչափ գործողություններ չկատարել։
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 8-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում կայացրեց բավարարել ՊԵԿ քննչական վարչության միջնորդությունն ու երկու ամսով կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին:
Այս որոշումից հետո ընկերության աշխատակիցները փակեցին Տիգրան Մեեծի պողոտան՝ պահանջելով հանդիպում ՆԻկոլ Փաշինյանի հետ։
Դավիթ Ղազարյանին տեղափոխող ավտոմեքենան դատարանից դուրս բերելուց հետո քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ:
Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեկան գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 4-ին Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասi (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։
Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ:


















































100 միլիոն դոլարի ներդրումները չեղարկվել են, «Սպայկայում» կրճատումներ են սկսվել
«Սպայկա»–ի տնօրենը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանների բողոքը
Եթե «Սպայկա» ընկերությունը որոշի սաբոտաժի գնալ, իրոք խնդիրներ կարող են առաջանալ
«Սպայկա»-ի աշխատակիցները պահանջում են վարչապետի հետ հանդիպում (Տեսանյութ)
Դատարանը մի քանի օր սպասեց, որ ասեին՝ պետք է կալանավորել. «Սպայկա»–ի տնօրենը՝ կալանավորվելուց հետո
Տպավորիչ «արյունոտ Լուսին». 2026 թվականի մարտի 3-ին սպասվում է Լուսնի լիակատար խավարում
Ովքե՞ր եք դուք. Սպերցյանը պատմել է տրանսֆերային պատուհանի վերջին օրվա տարօրինակ զանգի մասին
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել
ՀՀ պաշտպանության նախարարը Իրանի ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող ...
Կա վտանգ՝ մսխեն մեր տղերքի թափած արյան վրա ստեղծված խաղաղությունը․ վե՛րջ տվեք մանկական խաղերին
Ինչպիսի եղանակ կդիտվի առաջիկա օրերին
Չորս ոստիկան ազատվել է աշխատանքից (տեսանյութ)
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի նախագահի հետ
Եղանակը հանրապետության տարածքում եւ Երեւանում առաջիկա օրերին
Ծովազարդի դպրոցում 14-ամյա տղան հարվածել է համադասարանցու դեմքին՝ կոտրելով քիթը