ՔԿ․ Բացահայտվել է Երևանի ՋԷԿ-ից առանձնապես խոշոր չափերով գողության դեպք, 9 մարդ կալանավորվել է
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գողության դեպք: Մեղադրանք է առաջադրվել 9 անձի:
Նախնական տվյալներով՝ Երևանի 9 բնակիչներ մտադրվել են գողություն կատարել «Երևանի ՋԷԿ» ՓԲ ընկերությունից, որի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, կատարել դերաբաշխում, կազմակերպված խմբի կազմում ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տեսախցիկ տեղադրելու միջոցով, վերահսկել տարածքը, ասված է հաղորդագրությունում: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ անձինք 2019 թվականի փետրվարից մինչև մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել ընկերությանը պատկանող տարածք ու նախօրոք ընտրված տեխնիկական միջոցների գործադրմամբ տրանսֆորմատորում առկա պղնձյա փաթույթները կտրելու եղանակով գաղտնի հափշտակել դրանք: «Այնուհետև նախօրոք ընտրված՝ թվով 7 տրանսպորտային միջոցներով գողոնը տեղափոխել են առերևույթ հանցագործությանը մասնակիցներից մեկի տան բակ, ինչից հետո հափշտակված պղնձալարերն իրացրել են գունավոր մետաղների ընդունման կետերում՝ ՓԲԸ-ին պատճառելով ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափերի` 21.490.349.41 ՀՀ դրամի գույքային վնաս», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Դեպքի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով («գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից»), որը նախաքննություն կատարելու համար ընդունվել է Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի վարույթ:
Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ընկերությունից առերևույթ կատարված գողությանը մասնակցություն ունեցած 9 անձանց ինքնությունը։ Վերջիններս ձերբակալվել են:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ենթադրյալ հանցագործություն կատարած 9 անձանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նույն խմբի կողմից կատարված հնարավոր այլ հանցավոր արարքները, դրանց կատարմանը այլ անձանց հնարավոր առնչությունը պարզելու ուղղությամբ, փոխանցում է Քննչական կոմիտեն:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է Մար...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...