Վաշինգտոնում Թրամփին են մեղադրում Թուրքիայի հետ Ս-400-ի գործարքի ձախողման մեջ
ԱՄՆ Պետքարտուղարության եւ Պաշտպանության նախարարության մի քանի պաշտոնատար անձինք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրում են, որ նա չի կարողացել Թուրքիայի հետ բանակցությունների ժամանակ ավելի կոշտ վերջնագիր ներկայացնել, որոնցից հետո Անկարային մերժել են ամերիկյան F-35 կործանիչների վաճառքը, այս մասին հայտնում է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրի գնումից Անկարայի հրաժարվելու գլխավոր հույսը դրված էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թրամփի հեռախոսային բանակցությունների վրա, որոնք տեղի են ունեցել փետրվարին: Երեք աղբյուրների խոսքով՝ Էրդողանը հետ է մղել Թրամփի կողմից պատժամիջոցներ սահմանելու սպառնալիքները: Իսկ ամերիկացի առաջնորդի պատասխանը բավականաչափ կոշտ չի հնչել, որպեսզի «Էրդողանը հասկանար, թե ինչ է վտանգում», հայտնել է աղբյուրը: Հիմա Անկարան ավելի է առաջ ընթանում Ս-400 ԶՀՀ-ն գնելու մտադրության ճանապարհին, նշում է ABC-ն:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ 2 առաջնորդների զրույցից առաջ Պետքարտուղարության եւ Պենտագոնի պաշտոնյաները մեծ ջանքեր են ներդրել, որ ԱՄՆ նախագահին պատրաստեն զրույցին եւ հնարավոր հետեւանքներին: Աղբյուրի խոսքով՝ այս պատմության մեջ Թրամփի դերը բացառիկ կարեւոր էր, քանի որ Էրդողանը հակված չէ լսելու ԱՄՆ ցածր կարգավիճակով պաշտոնյաներին: Քանի որ թուրք առաջնորդն անձամբ էր վարել գործարքի շուրջ բանակցությունները, հույս կար, որ Թրամփի կողմից ճնշումը կօգնի հրաժարվել ռուսական Ս-400-ները գնելու գաղափարից:
Սպիտակ տունը չի պատասխանել ABC News-ի մեկնաբանություն տալու հարցմանը:
Պենտագոնն ապրիլին դադարեցրել էր Թուրքիա F-35-ի մատակարարումները: Վաշինգտոնում մտավախություն ունեն, որ ՆԱՏՕ-ի անդամի կողմից ամերիկյան կործանիչների եւ ռուսական Ս-400-ի միաժամանակյա գնումը կշրջվի նրանով, որ Ռուսաստանը կկարողանա հասանելիություն ստանալ գաղտնի տեխնոլոգիաներին:


















































Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Անկարան ուշադիր հետևում է Ուկրաինայի բանակցություններին
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է Մար...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...