Ռուսաստանը եւ Հայաստանը Իրան են առաքում հումանիտար օգնություն
Ռուսաստանի եւ Հայաստանի փրկարարները սկսել են հումանիտար օգնության առաքումը հեղեղումներից տուժած Իրանի բնակչությանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությանը։
«Ռուսաստանի ԱԻՆ-ը Հայաստանի ԱԻՆ-ի հետ միասին, Իրանի Իսլամական Հանրապետության խնդրանքով, հումանիտար օգնության բեռներ է ուղարկում Իրանի բնակչության կարիքների համար, որը տուժել է ավերիչ հեղեղումներից»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ բեռների մեջ են վրաններ, ծածկոցներ եւ ծալովի մահճակալներ՝ ավելի քան 4 հազար միավոր նյութական միջոցներ, որոնք գնվել են ի հաշիվ ՌԴ միջոցների հումանիտար պահուստի ռուս-հայկական համալրվող կենտրոնում։
Ավելի վաղ Mehr գործակալությունը տեղեկացրել էր, որ Իրանում հեղեղումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 770-ի։ Տարերքը, որը պատուհասեց Իրանին մարտի 21-ի Նոր տարվա տոներից հետո, վնասել է տասնյակ հազարավոր բնակիչների, եւ իրանական ԶԼՄ-ների տվյալներով, մոտ 1,9 հազար քաղաքներ ու գյուղեր։ Տեղատարափ անձրեւներից առաջացած հեղեղումների պատճառով Իրանի շատ նահանգներում ողողվել են ճանապարհները, վնասվել ենթակառուցվածքներն ու տները, տրանսպորտը, ինչպես նաեւ խախտվել է տրանսպորտային հաղորդակցությունը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026