Նապոլեոնի գահն աճուրդում վաճառել են 500 հազար եվրոյով
Ֆրանսիացի կայսր Նապոլեոն Բոնապարտի գահը ֆրանսիացի միապետների Ֆոնտենբլո պատմական նստավայրում վաճառվել է 500 հազար եվրոյով: Այս մասին հայտնում է աճուրդն անցկացրած «Օսենաթ» աճուրդի տունը:
Կայսերական գահը վաճառվել է 500 հազար եվրոյով, ներառյալ վճարները: Գահի նոր սեփականատիրոջ անունը նշված չէ:
TASS-ի տվյալներով՝ փորագրված, ոսկեգույն գահը գնահատվել էր ընդամենը 80 հազար եվրո: Նման ցածր գինը կապված էր գահի կեղծ լինելու շուրջ վեճերի հետ: Երկար ժամանակ հավատում էին, որ Նապոլեոնի ընդամենը հինգ գահ կա: Դրանցից մեկը Փարիզի «Tuileries» պալատում է, մյուսը՝ Սենթ-Ամպի ամրոցում, երրորդը՝ Սենատում, որտեղ մնացել է մինչ օրս, չորրորդը՝ Օրենսդրական Կորպուսում (այժմ Ազգային ժողով), հինգերորդը՝ Փարիզի քաղաքապետարանում:
Այնուամենայնիվ, աճուրդի տունը հավաստիացնում է, որ «փորձագետներն այս լոտը վեց ամիս ուսումնասիրել են», և դրա կեղծ լինելը կասկածի տակ է, իսկ լոտի պատմությունը` փաստաթղթավորված:
Աճուրդի տան հայտարարության համաձայն` 19-րդ դարի վերջում ամերիկացի բարերար Մայքլ Հենրի դե Նենսը Նապոլեոնի այս գահը նվիրաբերել է Սան Ֆրանցիսկոյում գտնվող Գեղարվեստի թանգարանին: Գահը նրան հանձնել էր ֆրանսիացի բարեկամը, ով եղել է կայսեր մտերիմներից:
Un coup d’œil en salle pendant les enchères du "Fauteuil de trône impérial", adjugé 500 000 € frais inclus, aujourd’hui à Fontainebleau#osenat #auction #napoleon pic.twitter.com/WrapwUAQnA
— Osenat (@OsenatSVV) 7 апреля 2019 г.

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026