Պակիստանը մեղադրել է Հնդկաստանին ռազմական ագրեսիայի մեջ
Պակիստանի արտաքին գործերի նախարար Շախ Մեհմուդ Քուրեշին հայտարարել է, որ կառավարությունն ունի հուսալի տեղեկություններ, որ Հնդկաստանը պատրաստվում է ագրեսիա իրագործել Պակիստանի դեմ ապրիլի 16-20-ն ընկած ժամանակահատվածում, հաղորդում է AFP-ը:
Լրագրողների հետ զրույցում Քուրեշին ասել է, որ Իսլամաբադում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների դեսպանները տեղեկացվել էին Հնդկաստանի «ծրագրերի» մասին երկու օր առաջ: «Մենք հուսալի տեղեկություններ ունենք, որ Հնդկաստանը ծրագիր է մշակել, որի հետեւանքով Պակիստանի դեմ նոր ագրեսիայի հավանականություն կա: Մեր տեղեկություններով՝ այդ գործողությունները, հնարավոր է, տեղի կունենան ապրիլի 16-20-ը»,-ասել է նա: «Ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ: Ես գիտեմ, որ յուրաքանչյուր բառը, որը ես կարտաբերեմ, կհայտնվի միջազգային մամուլի վերնագրերում»,-ասել է նա՝ ընդգծելով իր հայտարարության հավաստիությունը: Նրա խոսքերով՝ պլանավորված ագրեսիան ուղղված է «Պակիստանի դիվանագիտական ճնշման ուժեղացմանը»:
Միջուկային զենք ունեցող հարեւանների միջեւ հարաբերությունները կտրուկ վատթարացել էին պայթյունից հետո, որը կատարվել էր մահապարտ ահաբեկչի կողմից Հնդկաստանի կողմից կառավարվող Քաշմիրում փետրվարին, որի հետեւանքով զոհվել էր Հնդկաստանի անվտանգության ծառայության 40 աշխատակից: Պատասխանատվությունը ստանձնել էր պակիստանյան ահաբեկչական խմբավորումը:
Պակիստանը հերքում է իր մասնակցությունը հարձակման մեջ: Վարչապետ Իմրան Հանն առաջարկել էր համագործակցություն հետաքննության ընթացքում, եթե Հնդկաստանը ներկայացնի հավաստի ապացույցներ:
Քաշմիրում պայթյունից մի քանի օր անց Նյու Դելին, որը բավականին տեւական ժամանակ մեղադրում է Իսլամաբադին ահաբեկիչներին թաքցնելու մեջ, պահանջել է Պակիստանից «վստահության արժանի եւ տեսանելի քայլեր»:
Քաշմիրը բաժանվել էր Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ 1947 թվականին, երբ ավարտվեց բրիտանական գաղութացումը: Երկու երկրներն էլ ամբողջովին հավակնում են այդ տարածքին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026