Ոստիկանը խայտառակվել է շանն անվանելով Երրորդ ռեյխի գեներալի պատվին
Ամերիկացի ոստիկանը պատահաբար անվանել է շանը նացիստական գեներալի պատվին եւ զայրացրել սոցիալական ցանցերի օգտատերերին: Ռոմել անունով շան մասին գրառումը հայտնվել էր Լեյք շրջանի (Ֆլորիդա նահանգ) ոստիկանական տեղամասի թվիթերյան էջում, հաղորդում է Լենտա.Ռու-ն:
Ոստիկանները հրապարակել էին երեք ամսական շան նկարներն ու գրել, որ շուտով շունը կսկի վարժվել կինոլոգի մոտ: Շունը հետագայում կկարողանա որոնել կորած մարդկանց, փախուստի դիմած բանտարկյալներին եւ տարբեր ապացույցներ: «Բարի գալուստ, Ռոմել»,-ոստիկաններն ամփոփել էին գրառումը:
Օգտատերերը նկատել էին, որ շան անունը համընկնում է գերմանացի գեներալ-ֆելդմարշալ Էրվին Ռոմելի ազգանվան հետ, որն Օսի զորքերի հրամանատարն էր Հյուսիսաֆրիկյան արշավի ժամանակ: «Ահա ինչ է տեղի ունենում, երբ ժողովուրդը պատմություն չի սովորում: Լավագույն գաղափարը չէր անվանել ոստիկանական շներին վերմախտի գեներալների պատվին»,-քննադատել է օգտատեր Գլեն Սթիվենսը (Glenn Stevens): «Ինչպիսի ուշագրավ համընկնում.ոՈստիկաններն անվանում են շանը նացիստների պատվին»,-հեգնել է մեկ այլ օգտատեր Bernie Bird Truther-ը: «Ինչո՞ւ պարզապես չանվանել նրան Հիտլեր»,-շարունակել է Tony D-ն:
Ոստիկաններն ականջալուր են եղել քննադատություններին եւ մի քանի ժամ անց գրել, որ շունն այժմ կրում է Սքաութ անունը: Նրանք հավելել են, որ շան տերն անվանել էր նրան իր առաջին շան պատվին եւ ոչինչ չգիտեր նացիստ Ռոմելի մասին:
Էրվին Ռոմելը Երրորդ ռեյխի ամենահայտնի գեներալներից մեկն էր: Նա մի քանի տարի շարունակ զսպում էր Հյուսիսային Աֆրիկայում հարձակումները, որի համար ստացել էր «Անապատի աղվես» մականունը: 1944 թվականին նա մեղադրվել էր Հիտլերի վրա մահափորձ կատարելու մեջ, որի հետեւանքով գործել էր ինքնասպանություն:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026